ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

19.12.2023 13:17 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Դեկտեմբերի 17-ին, ժամը 19-ին, Երևանի Նալբանդյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 48-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 17-ին, ժամը 19.40-ին, Երևանի Սարալանջի փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշիի» 10-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 17-ին, ժամը 20.40-ին, Երևանի Աբովյան և Թումանյան փողոցների խաչմերուկում «Հունդաի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 61-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 17-ին, ժամը 19.20-ին, Երևանի Քրիստափորի փողոցում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 26-ամյա քաղաքացու և դեպքի վայրից դիմել փախուստի:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ մեքենան և վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 18-ին, ժամը 1.10-ին, Երևանի Էրեբունու փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 55-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 17-ին, ժամը 21.30-ին, Երևանի Բագրատունյաց պողոտայում իրար են բախվել «Աուդի» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 17-ին, ժամը 18.15-ին, Երևանի Թբիլիսյան խճուղու և Սարկավագի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» և «Հունդաի» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 38-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 18-ին, ժամը 19-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ճանապարհի 74-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 12-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 17-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 71-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշներին. 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 18-ին, ժամը 17.20-ի սահմաններում, Արարատի մարզի Մրգանուշ գյուղում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի հետևանքով «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. «Օպելի» 52-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 18-ին, ժամը 18.15-ի սահմաններում, Վանաձորի Զորավար Անդրանիկի փողոցում իրար են բախվել «Մերսեդես Բենց» և «ՊԱԶ-672M» մակնիշի ավտոմեքենաներ. «ՊԱԶ 672M»-ի չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 13-ին, ժամը 11.25-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 7-րդ կմ-ին «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան ինքնավթարի է ենթարկվել. 61-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 18-ին, ժամը 11.00-ին, Ջրվեժ-Ձորաղբյուր ճանապարհին իրար են բախվել «Նիսան» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան. «Հոնդայի» 33-ամյա վարորդը, «Նիսանի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 18-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Սյունիքի մարզի Արծվանիկ բնակավայր տանող ճանապարհին «ԿամԱԶ» բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 18-ին, ժամը 13.40-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի Մոմիկի փողոցում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 16-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 18-ին, ժամը 14.55-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 122,5-րդ կմ-ին իրար են բախվել «ՈւԱԶ» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի 15-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: