ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

01.12.2014 17:49 ՃՏ պատահարներ
Նոյեմբերի 29-ին, ժամը 19.15-ին, Նորագավիթ 1-ին փողոցի և Արտաշատի խճուղու խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2107»  մակնիշի երկու ավտոմեքենա, ինչի  հետևանքով մեկ ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Նոյեմբերի 29-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 22-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել»   և   «Մերսեդես»   մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի վարորդը, ուղևորը և «Մերսեդես»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Նոյեմբերի 30-ին, ժամը 3.40-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 38-րդ կմ-ին  «ՎԱԶ-2101»   մակնիշի ավտոմեքենա է դուրս  եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Նոյեմբերի 29-ին, ժամը 9.00-ի սահմաններում, Արտաշատ-Երևան գյուղամիջյան ճանապարհի Մխչյան գյուղի հատվածում  «Ռենո Սանդերո»  մակնիշի ավտոմեքենա է բախվել  «Միցուբիշի»   մակնիշի ավտոմեքենայի:
«Ռենո Սանդեռո»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Նոյեմբերի 29-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 30-րդ կմ-ին «ՎԱԶ-2106»  մակնիշի ավտոմեքենա է բախվել   «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2107»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Նոյեմբերի 29-ին, ժամը 13.30-ի սահմաններում,  Երևան -Երասխ ճանապարհի 63-րդ կմ-ին` Արմաշ գյուղի հատվածում, «Ֆորդ Տրանզիտ»  մակնիշի ավտոմեքենա է բախվել  «ՎԱԶ-2101»  մակնիշի ատոմեքենայի:
«ՎԱԶ-2101»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Նոյեմբերի 29-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Երևան-Արտաշատ ճանապարհին՝ Այնթապ գյուղի հատվածում, իրար  են բախվել «ՎԱԶ-2106» և «Շկոդա»   մակնիշի ավտոմեքենաներ:
Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Նոյեմբերի 29-ին, ժամը 15.00-ին, Նորավան-Լուկաշին ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել   «ՎԱԶ-21011»   և   «ՎԱԶ-2106»  մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21011»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Նոյեմբերի 29-ին, ժամը 4.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում  հաղորդում է ստացվել, որ «գանգուղեղային տրավմա, դեմքի աջ կեսի սալջարդ վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 31-ամյա տղամարդ, որը հայտնել է, որ մոտոցիկլետով ընկել է փոսը:  
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 04.00-ի սահմաններում, Կարեն Մ.-ն Էջմիածին քաղաքի Վ.Մամիկոնյան փողոցում վարելով իրեն պատկանող մոտոցիկլը  դեռևս չպարզված հանգամանքներում ընկել է ջրափոսի մեջ ու մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Նոյեմբերի 29-ին, ժամը 12.30-ին, Երևան-Արմավիր ճանապարհի 33-րդ կմ-ին «Լեքսուս 470» մակնիշի ավտոմեքենայի վարորդի գիտակցությունը կորցնելու հետևանքով ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի սյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Նոյեմբերի 29-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 80.5-րդ կմ-ին մերկասառույցի հետևանքով  «Գրանդ Չերոկի ջիպ»  մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել, դուրս եկել հանդիպակաց ուղեմաս և բախվել «Ֆոլքսվագեն Վենտո»  մակնիշի ավտոմեքենայի, այնուհետև բախվել է ճանապարհի մետաղյա արգելապատնեշներին ու ընկել Սևանա լիճը:
«Գրանդ Չերոկի ջիպ»-ի վարորդը և  ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Նոյեմբերի 29-ին, ժամը 12.55-ի սահմաններում,  «Տոյոտա Սիեննա» մակնիշի ավտոմեքենան  Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 6.5-րդ կմ-ին ընկել է ձորը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Նոյեմբերի 29-ին, ժամը 8.20-ի սահմաններում,  «ՎԱԶ-2106»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ճանապարհի 20-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել ճամփեզրին կանգնած 30-ամյա տղամարդուն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Նոյեմբերի 30-ին, ժամը 15.35-ին, հիվանդանոցից Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով  բուժօգնության է դիմել 38-ամյա քաղաքացուհի և հայտնել, որ վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 02.00-ին, Երևանի Կողբացու և Պուշկինի փողոցների խաչմերուկում, ավտովթարի հետևանքով: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Նոյեմբերի 30-ին, ժամը 11.20-ին,  «Ֆոլքսվագեն-Գոլֆ»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 51/18 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 60-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Նոյեմբերի 30-ին, ժամը 19.00-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 33 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 77-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Նոյեմբերի 30-ին, ժամը 20.30-ին, Երևանի  Ֆրանց Վերֆելի փողոցի թիվ 21 հասցեի դիմաց իրար են բախվել  «Լանդ-Ռովեր»  և «ԲՄՎ-520»  մակնիշի ավտոմեքենաներ, ապա «Լանդ-Ռովեր» մակնիշի ավտոմեքենան բախվել է նշված հասցեի պատին:
«ԲՄՎ-520»-ի 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Նոյեմբերի 30-ին, ժամը 2.45-ին, Երևանի  Դավիթ Անհաղթի, Ռուբինյանց և Գոգոլի փողոցների խաչմերուկում «ԲՄՎ-Մ3»   մակնիշի ավտոմեքենա է բախվել   մայթեզրի սալաքարին և ծառին, ապա կողաշրջվելով՝ բախվել է Ռուբինյանց փողոցի թիվ 2/15 շենքի պատին:
Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Նոյեմբերի 30-ին, ժամը 3.00-ի սահմաններում, Արարատի մարզի  Ոսկետափ գյուղում «ՎԱԶ-2106»   մակնիշի ավտոմեքենա է  բախվել  պատի:
Վարորդը և ուղևորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Նոյեմբերի 30-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Աբովյանի Սահմանադրության հրապարակում իրար են բախվել   «Ինֆինիտի»  և  «Մերսեդես»   մակնիշի ավտոմեքենաներ:
«Ինֆինիտի»-ի ուղևորուհին   մարմնական վնասվածքով տեղում բուժօգնություն է ստացել:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: