ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

24.02.2023 15:17 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Փետրվարի 23-ին, ժամը 09.35-ին, Երևանի Սասնա ծռերի և Անաստաս Միկոյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Միցուբիշի» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ: «Տոյոտայի» 24-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 23-ին, ժամը 12.00-ին, Երևանի Շիրակի փողոցում իրար են բախվել «Միցուբիշի» և «Պեժո» մակնիշի ավտոմեքենաներ: «Պեժոյի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 23-ին, ժամը 17.20-ին, մարմնական վնասվածքներով հիվանդանոց է դիմել 20-ամյա աղջիկ և հայտնել, որ Երևանի Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի է ենթարկվել:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 22-ին, ժամը 20.30-ին, Երևանի Կոմիտասի պողոտայում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 59-ամյա կնոջ և 11-ամյա աղջկա, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 23-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Արարատի մարզի Սուրենավան գյուղի դաշտամիջյան ճանապարհին «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել քարերին: 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 23-ին, ժամը 06.30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 28-րդ կմ-ին «Նիսան» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է: 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 23-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Դիլիջան-Վանաձոր ճանապարհին՝ Մարգահովիտ գյուղի վարչական տարածքում, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան ինքնավթարի է ենթարկվել: 60-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 23-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Սպիտակ քաղաքի Ավետիսյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ, ապա «Մերսեդեսը» բախվել է կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենային: «Մերսեդեսի» 36-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 23-ին, ժամը 09.40-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի Վիրահայոց փողոցում իրար են բախվել «Միցուբիշի Պաջերո» և «Միցուբիշի Աերտրեկ» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշի Աերտրեկի» 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 23-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 63-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 23-ին, ժամը 14.20-ին, Գյումրիի Մարմաշենի խճուղու և Խորենացու փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 23-ին, ժամը 19.30-ին, Գյումրի քաղաքի Մ. Թետչերի փողոցի տնակներից մեկի հարևանությամբ «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 70-ամյա կնոջ և 24-ամյա աղջկա, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 23-ին, ժամը 21.40-ի սահմաններում, Գորիս քաղաքի Սյունիքի փողոցում «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 28-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: