ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

20.12.2023 11:57 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Դեկտեմբերի 19-ին, ժամը 5.40-ին, Երևանի Մաշտոցի պողոտայում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան ենթարկվել է ինքնավթարի. երկու ուղևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 18-ին, ժամը 19.50-ին, Երևանի Արին-Բերդի փողոցում իրար են բախվել «Լադա» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագենի» 34-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 18-ին, ժամը 14.10-ին, Երևանի Ազատության պողոտայի և Մամիկոնյանց փողոցի խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 18-ին, ժամը 11.40-ին, Երևանի Աճառյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես», «Ֆորդ» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 53-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 18-ին, ժամը 16.00-ին, Երևանի Գայի պողոտայում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 73-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 19-ին, ժամը 10-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի և Մյասնիկյան փողոցների խաչմերուկում «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 54-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 19-ին, ժամը 15-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 29-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 66-ամյա վարորդը և «ԲՄՎ»-ի 65-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 19-ին, ժամը 19.20-ի սահմաններում, Վանաձոր-Վրաստան Մ6 ճանապարհի 74-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Աստրա» և «ԲՄՎ 330» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Աստրայի» 44-ամյա վարորդը, 44-ամյա ուղևորուհին և «ԲՄՎ 330»-ի 25-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 8-ին, ժամը 16-ի սահմաններում, Սպիտակ քաղաքի Ավետիսյան փողոցում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 46-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 19-ին, ժամը 15.45-ի սահմաններում, Սպիտակ քաղաքի Ավետիսյան փողոցում «Ռենո Լոգան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 38-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 19-ին, ժամը 18-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 26-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 19-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Ձորաղբյուր-Գառնի ճանապարհին իրար են բախվել «Միցուբիշի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշիի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 19-ին, ժամը 09.15-ի սահմաններում, Գյումրիի Գործարանային և Ապրիլյան մարտերի հերոսների փողոցների խաչմերուկում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենային. «Օպելի» 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: