ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

04.07.2016 14:12 ՃՏ պատահարներ
Հուլիսի 3-ին, ժամը 11.30-ին, «ԲՄՎ X5»-ի վարորդը Երևանի Սարյան և Ֆրիկի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 15-ամյա հեծանվորդի, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 3-ին, ժամը 21.20-ին,  «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մարգարյան և Ֆուչիկի փողոցների խաչմերուկում բախվել է «Հարլի Դևիդսոն» մակնիշի մոտոցիկլետի:
Մոտոցիկլետի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 3-ին, ժամը 23.20-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Նուբարաշենի փողոցում` դեպի Մասիս տանող կամրջից 220 մետր հեռավորության վրա, դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել եզրաքարին և կանգնել կողնակում:
Ուղևորուհին  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 2-ին, ժամը 23.30-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 60/2 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 44-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 3-ին, ժամը 19.30-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Բաբայան և Վ.Փափազյան փողոցների խաչմերուկում բախվել է «ՎԱԶ 2105» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ 2105»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 3-ին, ժամը 8.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Ջետա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 40-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Պատահարի հետևանքով վարորդը և 2 ուղևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 3-ին,  ժամը 22.10-ի սահմաններում, «Օպել Աստրա B» մակնիշի ավտոմեքենան  Մասիս-Էջմիածին ավտոճանապարհի Հայանիստ գյուղի խաչմերուկում բախվել է «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով վերջինս բախվել է ճանապարհի մայթեզրին կայանված «Մերսեդես Բենց»-ին:
Կայանված «Մերսեդես Բենց»-ի վարորդը ստացել է մարմնական վնասվածք և տեղափոխվել հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 3-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «OPEL» մակնիշի ավտոմեքենան Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի ճանապարհի 1-ին կմ-ին կորցրել է կառավարումը և կողաշրջվել, ինչի հետևանքով 3 ուղևորները մարմնական վնասվածքներով  տեղափոխվել են հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 3-ին, ժամը 3.00-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «Գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 38-ամյա մի քաղաքացուհի և «դեմքի և քթի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 13-ամյա աղջիկ
Պարզվել է, որ նրանք մարմնական վնասվածքները ստացել են Արարատի մարզի Գետափ գյուղում ավտովթարի ենթարկվելու հետևանքով: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 3-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 10-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆորդ Ֆոկուս C 307», «Մերսեդես Բենց C 180» և «Օպել Զաֆիրա»  մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Օպել Զաֆիրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ «Ֆորդ Ֆոկուս C 307»-ի վարորդին և «Մերսեդես»-ի ուղևորին շտաբօգնության խմբի կողմից տեղում ցուցաբերվել է բուժօգնություն:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 3-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «ՎԱԶ 21051» մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Սևանի Նաիրյան փողոցում վրաերթի է ենթարկել 74-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 3-ին, ժամը 7.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Երևան-Աշտարակ մայրուղու 20-րդ կմ-ի հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել, ինչի հետևանքով վարորդը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 3-ին,  ժամը 14.00-ի սահմաններում, Գյումրիի Խրիմյան Հայրիկ փողոցի թիվ 33 հասցեի դիմաց իրար են բախվել «Մերսեդես-Բենց» մակնիշի երկու ավտոմեքենա, ինչի հետևանքով վարորդներից մեկը շտապօգնության խմբի կողմից տեղում ստացել է առաջին բուժօգնություն և հրաժարվել հիվանդանոց տեղափոխվելուց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 3-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Արենի-Խաչիկ ճանապարհի 20-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 3-ին, ժամը 13.50-ին, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Բերդի Մաշտոցի փողոցի թիվ 24 շենքի առջև բախվել է ճանապարհի աջ եզրին կայանված «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենային, որն էլ հարվածից բախվել է առջևում կայանված «Լեքսուս»-ի հետնամասում գտնվող 53-ամյա տղամարդուն, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 2-ին, ժամը 10.00-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում իրար են բախվել «ՎԱԶ-2115», երկու «Մերսեդես»  և «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2115»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 2-ին, ժամը 19.10-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Վ.Սարգսյան, Խորենացի և Իտալիայի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 15-ամյա աղջկա, պատճառելով մարմնական վնասվածքներ և թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը` հեռացել է:
Աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 2-ին, ժամը 19.50-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի թունելի սկզբնամասում իրար են բախվել «Օպել» մակնիշի երկու ավտոմեքենա:
Պատահարի հետևանքով վարորդները և մեկ ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 2-ին, ժամը 10.00-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց Ց-600» մակնիշի ավտոմեքենան Վեդի-Վանաշեն միջհամայնքային ճանապարհի 3-րդ կմ-ին բախվել է «Մուրավեյկա» մոտոցիկլետի:
Մոտոցիկլետի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 2-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Էջմիածին-Արմավիր ճանապարհի 4-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 2-ին, ժամը 23.15-ի սահմաններում, Վաղարշապատի Կամոյի և Շահումյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Շևրոլետ» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2107»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 2-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «ՎԱԶ- 21011» մակնիշի ավտոմեքենան Դրախտիկ-Ճամբարակ ճանապարհի 12-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 2-ին, ժամը 23.20-ին,  ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ  մի քաղաքացու ոտքը մնացել է մոտոցիկլետի անիվի ճաղերի արանքում:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված քաղաքացին դեպքի հանգամանքների վերաբերյալ բացատրություն տալուց, ինչպես նաև սահմանված կարգին համապատասխան սթափության վիճակը ստուգելու նպատակով զննություն անցնելուց խուսափել է և հայտնել, որ մարմնական վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 23.00-ի սահմաններում, Սևանա լճի հանգստյան գոտիներից մեկում՝ մոտոցիկլետ վարելու ժամանակ:
Տուժողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 2-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Մազդա» մակնիշի ավտոմեքենան Կոտայքի մարզի Արզնի գյուղի թիվ 2-րդ առողջարանի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 2-ին, ժամը 21.30-ի սահմաններում, «Շևրոլետ Նիվա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սիսիանի Որոտան փողոցի թիվ 6 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 5-ամյա աղջկա և  մարմնական վնասվածքներով տեղափոխել նրան հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 2-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106»-ի վարորդը շարժիչը հովացնելու նպատակով ավտոմեքենան կայանել է Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի հատվածում, որտեղ ավտոմեքենան սկսել է ինքնաբերաբար ընթանալ` տրորելով վարորդը ոտքը, ինչի հետևանքով  վերջինս տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: