ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

30.06.2015 18:31 ՃՏ պատահարներ

Հունիսի 29-ին, ժամը 15.00-ին, Երևանի Աբովյան և Կորյուն փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Դեու» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Դեու»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 29-ին, ժամը 23.55-ին, հիվանդանոցից ոստիկանության ՃՈ ՕԿԿ հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել 16-ամյա աղջիկ և հայտնել, որ նույն օրը Երևանի Հանրապետության փողոցում վրաերթի է ենթարկվել անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 28-ին, ժամը 23.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 35 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել Գայանե Ս.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 29-ին, ժամը 01.00-ին, Երևանի Տ. Պետրոսյան փողոցի թիվ 39 հասցեի դիմաց «Ավիա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի, որից հետո՝ կայանված «ԲՄՎ»-ի, որն էլ բախվել է առջևում կայանված «Ֆորդ»-ի, որն էլ իր հերթին բախվել է առջևում կայանված «Շևրոլետ»-ի:
«Ավիա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 29-ին, ժամը 06.00-ին, Երևանի Սասնա Ծռեր փողոցի թիվ 7/1 հասցեի մոտ «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի:
Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 29-ին, ժամը 23.15-ին, հիվանդանոցից ոստիկանության ՃՈ ՕԿԿ հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է դիմել 28-ամյա երիտասարդ:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 10.30-ին, նրա վարած «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Եղվարդի խճուղում բախվել է «Ֆոլքսվագեն Պոլո» մակնիշի ավտոմեքենայի:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 29-ին, ժամը 12.30-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 73 հասցեի դիմաց իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-21102» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Օպել»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 29-ին, ժամը 17.40-ին, Երևանի Ս. Դավիթի և Բելինսկու փողոցների խաչմերուկում «Նիսան» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի:
«Նիսան»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 29-ին, ժամը 17.30-ին, Երևանի Ադոնցի և Ղափանցյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուս և «Տրեկ» մակնիշի հեծանիվ:
Հեծանիվի վարորդը մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 29-ին, ժամը 16.00-ին, Երևանի Խուդյակովի փողոցի թիվ 124 տան դիմաց իրար են բախվել «ՎԱԶ-21214», «Ֆորդ Տրանզիտ» և «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21213»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 29-ին, ժամը 00.30-ին, Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 20 հասցեի դիմաց «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և մտնելով հանդիպակաց ուղեմաս` բախվել է ճանապարհի եզրային պատին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 30-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհին` Դիմիտրով գյուղի հատվածում, իրար են բախվել «Մերսեդես-Բենց» և «Հունդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես-Բենց»-ի վարորդը, ուղևորուհին, «Հունդայի Սոնատա»-ի վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 29-ին, ժամը 17.10-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Ջետա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատի Սպանդարյան փողոցում վրաերթի է ենթարկել 43-ամյա կնոջ և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 29-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 52-րդ կմ-ին «ԵրԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշի և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 29-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 1-ին կմ-ին «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 29-ին, ժամը 22.30-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կապանի Դավիթ-Բեկի հրապարակին հարող կամրջի վրա վրաերթի է ենթարկել 20-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Վարորդը ներկայացել է բաժին:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: