ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ

28.12.2017 15:39 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ

Դեկտեմբերի 27-ին, ժամը 14.40-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «պոչուկային և պարանոցային հատվածի սալջարդ, սրունքթաթային հոդի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 24-ամյա քաղաքացուհի և հայտնել, որ վայր է ընկել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 13.00-ին, «ԳԱԶ-2401» մակնիշի ավտոմեքենայի 68-ամյա վարորդը Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի մոտ վրաերթի է ենթարկել հիշյալ քաղաքացուհուն՝ պատճառելով վնասվածքը:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 27-ին, ժամը 7.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 24 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 49-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 27-ին, ժամը 17.30-ին, Երևանի Ռոստովյան և Մուրացանի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԳԱԶել» և «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-21063»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 27-ին, ժամը 19.00-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կիևյան փողոցի թիվ 1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 31-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 27-ին, ժամը 10.00-ին, Երևանի Օտյան փողոցի թիվ 53/2 հասցեի մոտ «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթի եզրաքարին ու շրջվել. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 28-ին, ժամը 00.25-ին, Երևանի Րաֆֆու և Ջիվանու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2107»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 27-ին, ժամը 15.35-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Դուրյան փողոցում բախվել է ճանապարհի եզրաքարին. ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 27-ին, ժամը 21.00-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Գոգոլի փողոցի թիվ 86 հասցեի մոտ բախվել էլեկտրասյանը և կողաշրջվել:
Վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 27-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 40-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21010»-ի ուղևորուհին բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 27-ին, ժամը 20.25-ի սահմաններում, «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Այգավան-Եղեգնավան ճանապարհի 1-ին կմ-ին բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2106»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 27-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Սարդարապատ գյուղի Աբովյան փողոցի թիվ 56 հասցեում գտնվող խանութի դիմաց իրար են բախվել «Օպել Վեկտրա» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
Վարորդները մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 27-ին, ժամը 17.15-ի սահմաններում, «X-Տեռռա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գայ-Մեծամոր ճանապարհի սկզբնամասում վրաերթի է ենթարկել 61-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 28-ին, ժամը 1.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենան Կապան քաղաքի Արփիկ բանավանի հարակից ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 28-ին, ժամը 1.20-ի սահմաններում, «Նիսան Պատֆայնդեր» մակնիշի ավտոմեքենան Կապան քաղաքի Գ.Նժդեհի հուշահամալիրին հարակից ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց ձախ, բախվել մայթեզրին և գլորվել ձորը:
Վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 27-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 380-րդ կմ-ին դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և 10 մ բարձրությունից ընկել փոսը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: