ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

15.12.2014 16:24 ՃՏ պատահարներ
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Դեկտեմբերի 14-ին, ժամը 03.00-ին, Հրազդանի կիրճում «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի և գլորվել հարակից ձորակը:
«Տոյոտա Պրադո»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 14-ին, ժամը 16.00-ին, Երևանի Մայրաքաղաքային փողոցում «ԴԱՖ-XF95» մակնիշի կցորդով բեռնատարը բախվել է նշված վայրում կայանված «Ռենո Միդլայներ 230» ավտոաշտարակ ավտոմեքենայի:
«Ռենո Միդլայներ 230»-ի վարորդը և այդ պահին աշխատանքներ կատարող 34-ամյա տղամարդը վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ ավտոմեքենաների բախման հետևանքով կոտրված բեկորներն ընկել են «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի ավտոմեքենայի առջևի պաշտպանիչ վահանակի վրա և վնասել այն:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 14-ին, ժամը 16.55-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել օտարերկրյա մի քաղաքացի և հայտարարել, որ վնասվածքներն ստացել է դեկտեմբերի 8-ին Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 14-ին, ժամը 15.45-ի սահմաններում, ՈԿՖ բանավան-Արարատ միջհամայնքային ճանապարհի 0,5-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Մերսեդես-Բենց Ե 320» մակնիշի ավտոմեքենայի:
Վարորդները և «Մերսեդես-Բենց Ե 320»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 14-ին, ժամը 23.10-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհին` Մասիս-Այնթապ կամրջի մոտ, «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


***
Դեկտեմբերի 14-ին, ժամը 16.50-ի սահմաններում, Արմավիր-Մեծամոր ճանապարհի 1-ին կմ-ին «Նիսան Սքայլայն» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 14-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Էջմիածին-Արմավիր ճանապարհի 5-րդ կմ-ին «Մերսեդես E 320» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի գոտուց և հայտնվել աջակողմյան դաշտում, ինչի հետևանքով վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 14-ին, ժամը 14.40-ի սահմաններում, Արթիկի Անկախության և Սվերդլովի փողոցների խաչմերուկում «Նիսան Ռոգուե» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-21063»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 13-ին, ժամը 02.00-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 44 շենքի մոտ «Նիսան» մակնիշի ավտոմեքենա է բախվել մայթեզրին կայանված «Ռենջ-Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ ինքնաբերաբար առաջ ընթանալով՝ բախվել է նույն վայրում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «Նիսան»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 13-ին, ժամը 15.30-ին, Երևանի Շիրակի փողոցի թիվ 43 շենքի մոտ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա է բախվել ճամփեզրի էլեկտրասյանը, ինչի հետևանքով 2 ուղևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 13-ին, ժամը 20.00-ին, «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բագրատունյաց և Չեխովի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 21-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 13-ին, ժամը 07.40-ին, Երևանի Ռոստովյան և Մուրացան փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 73-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 13-ին, ժամը 07.40-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 110/1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 17-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 13-ին, ժամը 23.30-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայի դիմաց իրար են բախվել «ԿԻԱ», երկու «Օպել», «Մերսեդես» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 13-ին, ժամը 09.20-ին, Մարգարա-Վանաձոր ճանապարհի 56-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես E-200» և «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես E-200»-ի 3 ուղևորները, «ԳԱԶ-24»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 13-ին, ժամը 14.40-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 85-րդ կմ-ին «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 13-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի Այնթապ գյուղի հատվածում իրար են բախվել «ԲՄՎ», «Ֆոլքսվագեն Գոլֆ», «Տոյոտա Լենդ Կրաուզեր» և «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


***
Դեկտեմբերի 13-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Նորակերտ-Զվարթնոց ճանապարհի 2-րդ կմ-ին «Մերսեդես Բենց ML 320» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 14-ին, ժամը 02.30-ի սահմաններում, Երևան-Աշտարակ ճանապարհի 8-րդ կ/մ-ին «Դեյվու Նեքսիա» մակնիշի ավտոմեքենա է բախվել ճամփեզրի բետոնին:
Վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 13-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Սևան-Երևան ճանապարհի 33-րդ կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի գոտուց, բախվել աջակողմյան քարերին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 13-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Երևան-Երասխ-Մեղրի ճանապարհի 192-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ԿամԱԶ-5511» մակնիշի ավտոմեքենայի:
«Ֆոլքսվագեն Պասատ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: