ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

23.03.2015 17:58 ՃՏ պատահարներ

Մարտի 22-ին, ժամը 10.00-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի մասից, բախվել էլեկտրասյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննությունը:

***
Մարտի 22-ին, ժամը 20.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մանթաշյան և Մանանդյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 55-ամյա կնոջ և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննությունը:

***
Մարտի 22-ին, ժամը 13.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխել 78-ամյա տղամարդու:
Ըստ բժշկի տեղեկանքի` տուժողն ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 12.30-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի առևտրի կենտրոնի տարածքում «Նիսան Պատֆայնդեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել տարեց տղամարդուն:
Կատարվում է քննությունը:

***
Մարտի 22-ին, ժամը 02.00-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի և Իսահակյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Օպել Վեկտրա», «Մերսեդես Ե-320» և «Սուզուկի Գրանդ Վիտարա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել Վեկտրա»-ի և «Սուզուկի Գրանդ Վիտարա»-ի վարորդները և «Մերսեդես Ե-320»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննությունը:

***
Մարտի 22-ին, ժամը 16.20-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 54 շենքի դիմաց «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենա է բախվել ծառի:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննությունը:

***
Մարտի 22-ին, ժամը 21.20-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 26 հասցեի դիմաց «Մազդա» մակնիշի ավտոմեքենան բախվել է ցանկապատի, ծառի և էլեկտրասյան:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննությունը:

***
Մարտի 22-ին, ժամը 13.45-ին, Երևանի Ն.Ստեփանյան փողոցի թիվ 8 շենքի դիմաց իրար են բախվել «Օպել» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Նիսան»-ը դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել այգու ցանկապատի ու թիվ 8/3 շենքի պատին:
«Նիսան»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննությունը:

***
Մարտի 22-ին, ժամը 06.30-ի սահմաններում, Ձորաղբյուր-Աբովյան ճանապարհի 7-րդ կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննությունը:

***
Մարտի 22-ին, ժամը 19.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Տիգրան Մեծի և Բանյոյի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 18-ամյա քաղաքացուհու, տեղափոխել նրան հիվանդանոց և հեռացել:
Կատարվում է քննությունը:

***
Մարտի 22-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Ալավերդի-Ախթալա ճանապարհի 12-րդ կմ-ին «ԳԱԶ-3102» մակնիշի ավտոմեքենա է ընկել ձորը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննությունը:

***
Մարտի 22-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Սպիտակ-Երևան ճանապարհի 14-րդ կմ-ին «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենա է բախվել մեկ այլ ավտոմեքենայի:
«Ֆորդ Տրանզիտ»-ի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննությունը:

***
Մարտի 22-ին, ժամը 13.40-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 43-րդ կմ-ին «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց ու ստանալով բուժօգնություն` հեռացել:
Կատարվում է քննությունը:

***
Մարտի 22-ին, ժամը 22.15-ին, Երևան-Իջևան ճանապարհի 99-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2105» և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2105»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննությունը:

***
Մարտի 21-ին, ժամը 05.15-ին, Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 8 շենքի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել դեռևս անձը չպարզված տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննությունը:

***
Մարտի 21-ին, ժամը 17.00-ին, Երևանի Վաղարշյան փողոցի թիվ 19 շենքի մոտ մոտոցիկլետը բախվել է «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենայի և շրջվել:
Մոտոցիկլետի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննությունը:

***
Մարտի 22-ին, ժամը 00.15-ին, «Մերսեդես Վիտո» միկրոավտոբուսը Երևանի Կիևյան և Օրբելի Եղբայրների փողոցների խաչմերուկում բախվել է «Ֆոլքսվագեն Վենտո» և «Մերսեդես-230» մակնիշի ավտոմեքենաների, այնուհետև վրաերթի ենթարկել 36-ամյա հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննությունը:

***
Մարտի 22-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Արարատի մարզի Ավշար գյուղի Բաղրամյան փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի մասից և հարվածել մետաղյա խողովակների:
Վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննությունը:

***
Մարտի 21-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի սկզբնամասում իրար են բախվել «Մերսեդես Բենց» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննությունը:

***
Մարտի 21-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Սևան-Երևան ճանապարհի 46-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ 2107» և «ՎԱԶ 2105» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ 2105»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննությունը:

***
Մարտի 21-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է Առինջ գյուղի գերեզմանատան ցանկապատին, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննությունը:

***
Մարտի 21-ին, ժամը 08.35-ին, Երևան-Սևան ճանապարհի 30.8 կմ-ին «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննությունը:

***
Մարտի 21-ին, ժամը 18.10-ին, Ախուրյան-Կառնուտ ճանապարհի 1-ին կմ-ին «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննությունը:

***
Մարտի 21-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Ջերմուկ-Երևան ճանապարհի 8-րդ կմ-ին «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննությունը:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: