ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

02.11.2015 18:03 ՃՏ պատահարներ

Նոյեմբերի 1-ին, ժամը 22.00-ին, Երևանի Էրեբունի և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Միցուբիշի-Շարիոտ» և «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21214»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 1-ին, ժամը 00.20-ին, «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Տիչինայի փողոցի թիվ 42 հասցեի մոտ բախվել է «ԲՄՎ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաների:
«ԲՄՎ»-ի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 04.50-ին, «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ևս բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 2-ին, ժամը 00.15-ին, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 19 հասցեի դիմաց բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 1-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Մերսեդես Ց 180» մակնիշի ավտոմեքենան Շահումյան-Տափերական ճանապարհի 1-ին կմ-ին բախվել է «Տոյոտա Յարիս» մակնիշի ավտոմեքենայի, որը կողաշրջվել է ճամփեզրի ջրատարը:
«Տոյոտա Յարիս»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 1-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Արազափ գյուղի սկզբնամասում իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «ԳԱԶ-31» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 1-ին, ժամը 19.20-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Արմավիր-Երևան ճանապարհի 33-րդ կմ-ին` Պտղունք գյուղի հատվածում, վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացուհու և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 1-ին, ժամը 21.50-ի սահմաններում, Վաղարշապատի Չարենցի փողոցի թիվ 12 տան դիմաց իրար են բախվել «ՎԱԶ-21102» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21102»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 31-ին, ժամը 06.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Խանջյան և Ագաթանգեղոսի փողոցները միացնող թունելի սկզբնամասում բախվել է պատին և կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 31-ին, ժամը 10.45-ին, «Բիուայդի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մաշտոցի պողոտայի և Մ. Խորենացու փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 21-ամյա քաղաքացուհու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 31-ին, ժամը 23.15-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Հունդայի» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԲՄՎ»-ի ուղևորուհին վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 31-ին, ժամը 01.00-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 1/10 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 25-ամյա երիտասարդի և մարմնական վնասվածքներով նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 31-ին, ժամը 15.15-ին, «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մամիկոնյանց փողոցի 27/Ա շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 79-ամյա կնոջ, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 31-ին, ժամը 18.30-ին, Երևանի Ն. Զարյան փողոցի և Ազատության պողոտայի խաչմերուկում իրար են բախվել «YAMAHA» մակնիշի մոտոցիկլետ և «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենա:
Մոտոցիկլետի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 31-ին, ժամը 08.30-ի սահմաններում, «Օպել Կորսա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 56-րդ կմ-ին՝ Սուրենավան գյուղի հատվածում, բախվել է «Ֆորդ EGS PLOER» մակնիշի և «Նիսան Պատֆայնդեր» մակնիշի ավտոմեքենաների:
«Օպել Կորսա»-ի վարորդը ստացել է մարմնական վնասվածք, սակայն հրաժարվել է բուժօգնությունից:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 31-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Մազդա» մակնիշի ավտոմեքենան Սյունիքի մարզի Սյունիք գյուղի գյուղապետարանի խաչմերուկում, հետիոտներին բախվելուց խուսափելու նպատակով, ավտոմեքենան թեքել է դեպի աջ և կորցնելով կառավարումը` դուրս եկել երթևեկելի գոտուց ու բախվել գյուղապետարանի ցանկապատին, որի փլուզման հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 31-ին, ժամը 06.00-ի սահմաներում, «Նիսան Իքստերիա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 368-րդ կմ-ին կորցրել է կառավարումը, դուրս եկել ճանապարհի բանուկ մասից և ընկել ճանապարհի ձախակողմյան դաշտը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: