ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

30.05.2016 14:32 ՃՏ պատահարներ

Մայիսի 28-ին, ժամը 05.30-ին, «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մայիսի 9-ի փողոցի թիվ 27 տան դիմաց բախվել է մայթեզրին կայանված «ԶԻԼ-ՄՄԶ-4502» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով «Օպել Աստրա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 28-ին, ժամը 21.00-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մ. Խորենացու փողոցի թիվ 43 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 32-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 28-ին, ժամը 17.00-ին, «Ֆոլքսվագեն Տիգուան» մակնիշի ավտոմեքենան Երևանի Օրբելի եղբայրների փողոցի թիվ 67 շենքի մոտ բախվել է «Աուդի», «Միցուբիշի», «Ֆիատ Կուպե», «Մերսեդես», «Նիսան Տիդա» և «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենաների. վարորդը դիմել փախուստի:
«Աուդի»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 28-ին, ժամը 20-ի սահմաններում, «Տոյոտա Լանդ Քրաուզեր Պռադո» մակնիշի ավտոմեքենան Վեդի-Լանջանիստ ճանապարհի 24-րդ կմ-ին՝ Շաղափ գյուղի հատվածում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 28-ին, ժամը 8-ի սահմաններում, «ՎԱԶ-21124» մակնիշի ավտոմեքենան Մարտունի-Վարդենիս ճանապարհի 22-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառի:
Վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 28-ին, ժամը 16.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց է դիմել 27-ամյա երիտասարդ և հայտնել, որ վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 15-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 11-րդ կմ-ին, ճանապարհն անցնելիս՝ «Լեքսուս» մակնիշի անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 29-ին, ժամը 23.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ ոտնաթաթի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել օտարերկրյա քաղաքացուհի և հայտնել, որ Ջերմուկ քաղաքում իրենց ավտոմեքենան անցել է ոտքի վրայով:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 19-ին, Վայոց ձորի մարզի «Գնդեվանք» եկեղեցական համալիրից մոտ 8 կմ դեպի Ջերմուկ քաղաք տանող ճանապարհին կայանված «Նիսան» մակնիշի ավտոմեքենան ինքնաբերաբար հետ է ընթացել, որի ընթացքում անցել է վարորդի ոտնաթաթի վրայով:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 29-ին, ժամը 11.40-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Սասունցի Դավթի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 55-ամյա քաղաքացուհու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 29-ին, ժամը 02.25-ին, հիվանդանոց բուժօգնության է դիմել 20-ամյա երիտասարդ և հայտարարել, որ Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում վթարի է ենթարկվել:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 29-ին, ժամը 21.30-ին, Երևանի Իսակովի պողոտայի թիվ 4 հասցեի դիմաց իրար են բախվել «Ֆորդ», «Միցուբիշի» և «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Միցուբիշի»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Մայիսի 30-ին, ժամը 01.00-ին, հիվանդանոց է դիմել նաև «Միցուբիշի»-ի վարորդը:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 29-ին, ժամը 2-ին, Երևանի Թբիլիսյան խճուղու և Զ. Սարկավագի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Նիսան Ինֆինիտի», «Մերսեդես», «ՎԱԶ-2110» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի ուղևորը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
«Նիսան Ինֆինիտի» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաների վարորդները, թողնելով դեպքի վայրը, դիմել են փախուստի:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 29-ին, ժամը 05.30-ի սահմաններում, «Տոյոտա Լանդ Կռաուզեռ» մակնիշի ավտոմեքենան բախվել է Վանաձորի Աբովյան փողոցի թիվ 28 տան դիմաց կայանված «Զիլ Յակ» մակնիշի աղբատար ավտոմեքենային:
«Տոյոտա Լանդ Կռաուզեռ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 29-ին, ժամը 01.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ այտի շրջանի ջնջխված վերք, քերծվածքներ, ընդհանուր սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 24-ամյա երիտասարդ և հայտնել, որ վայր է ընկել:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 1-ի սահմաններում, «ՎԱԶ 21013» մակնիշի ավտոմեքենան Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի «Ծտի բներ» կոչվող հատվածում կողաշրջվել է, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 29-ին, ժամը 12.20-ի սահմաններում, Դիլիջանի Կալինինի փողոցի թիվ 167 շենքի դիմաց իրար են բախվել «APACHE-180CC» մակնիշի մոտոցիկլետը և «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան:
Մոտոցիկլետի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: