ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ ավտոճանապարհներին

19.06.2017 16:42 ՃՏ պատահարներ

Հունիսի 19-ին, ժամը 00.20-ին, Երևանի Ն. Չարբախի 1-ին և 5-րդ փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Ֆոլքսվագեն»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 18-ին, ժամը 18.40-ին, Երևանի Ս. Դավթի և Բելինսկու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2107»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 18-ին, ժամը 21.45-ին, Էրեբունու փողոցի թիվ 13 հասցեի դիմաց իրար են բախվել «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենա և մոտոցիկլետ:
Մոտոցիկլետի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 18-ին, ժամը 23.00-ին, «Դաիչի» մակնիշի մոտոցիկլետը Երևանի Մամիկոնյանց փողոցում վթարի է ենթարկվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 18-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատ քաղաքի Շահումյան փողոցի 45 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 15-ամյա աղջկա, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 18-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Գետաշեն գյուղի սկզբնամասում իրար են բախվել «ՎԱԶ 2101» և «Լեքսուս RX 300» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ 2101»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 


***

Հունիսի 18-ին, ժամը 13.45-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Եղվարդ-Աշտարակ ճանապարհի 7-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով ուղևորուհին ստացել է մարմնական վնասվածքներ և տեղում ստացել բուժօգնություն:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 18-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «Ֆորդ Մոնդեո» մակնիշի ավտոմեքենան Գյումրիի Շիրակի օդանավակայանի մոտ բախվել է մայթեզրին և կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 17-ին, ժամը 15.30-ին, «Աուդի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մ.Մելքոնյան փողոցում բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:
«Աուդի»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 17-ին, ժամը 18.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Միրաքյան փողոցի թիվ 5/73 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 17-ին, ժամը 8.30-ին, Երևանի Բագրատունյաց և Եղ.Թադևոսյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2110» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2121»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 17-ին, ժամը 9.00-ին, Երևանի Իսակովի պողոտայի և Բաբաջանյան փողոցի խաչմերուկում «ՎԱԶ-2101» անհայտ ավտոմեքենայի վարորդը բախվել է հեծանիվի:
Հեծանվորդը ստացել է մարմնական վնասվածքներ:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 17-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Ճամբարակ քաղաքի Գարդմանի փողոցում իրար են բախվել «Օպել Աստրա» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել Աստրա»-ի ուղևորուհին շտապօգնության խմբի կողմից տեղում ստացել է բուժօգնություն:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 17-ին, ժամը 7.00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 7-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Վեկտրա» և «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21099»-ի վարորդը և ուղևորուհին շտապօգնության բրիգադի կողմից տեղում ստացել են բուժօգնություն:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 17-ին, ժամը 4.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենան Լոռու մարզում՝ Կողես-Յաղդան ճանապարհի 1-ին կմ-ին, բախվել է բետոնե պատնեշին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: