ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

17.03.2016 11:30 ՃՏ պատահարներ

Մարտի 16-ին, ժամը 17.10-ին, հիվանդանոց բուժօգնության է դիմել 65-ամյա կին և հայտնել, որ վնասվածքը ստացել է մարտի 16-ին, ժամը 16.00-ին, Երևանի Հալաբյան և Մարգարյան փողոցների խաչմերուկում գտնվող կանգառում, թիվ 18 երթուղու ավտոբուսի մեջ ընթացքի ժամանակ վայր ընկնելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 16-ին, ժամը 18.00-ին, «ՎԱԶ-21070» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 79 շենքի մոտ բախվել է «ԶԻԼ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի:
«ՎԱԶ-21070»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 16-ին, ժամը 01.30-ին, Երևանի Ավետիսյան և Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Շկոդա-Ֆաբիա» և «BMW» մակնիշի ավտոմեքենաներ:
«Շկոդա-Ֆաբիա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 16-ին, ժամը 23.50-ին, «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Իսակովի պողոտայի թիվ 24 հասցեի դիմաց բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 16-ին, ժամը 09.50-ի սահմաններում, «Մերսեդես C-180» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիրի մարզի Տանձուտ գյուղի կենտրոնական փողոցի թիվ 13 տան դիմաց վրաերթի է ենթարկել 8-ամյա աղջկա և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 16-ին, ժամը 10.00-ի սահմաններում, «Մերսեդես Բենց E-320» մակնիշի ավտոմեքենան Ալավերդի-Վրաստան սահմանի ճանապարհի 16-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 16-ին, ժամը 20.50-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Հրազդանի Միկրոշրջան թաղամասի շուկայի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 18-ամյա երկու երիտասարդի և դիմել փախուստի:
Երիտասարդները մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: