ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

15.12.2016 18:19 ՃՏ պատահարներ


Դեկտեմբերի 14-ին, ժամը 12.30-ին, 60-ամյա քաղաքացուհին բուժօգնության է դիմել հիվանդանոց և հայտնել, որ վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 11.00-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 6 հասցեի մոտ, թիվ 63 երթուղու ավտոբուսի սրահում, կտրուկ արգելակելու ժամանակ վայր ընկնելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 14-ին, ժամը 18.00-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի և Արգիշտի փողոցի խաչմերուկում «ՎԱԶ-2114» անհայտ ավտոմեքենայի վարորդը բախվել է բետոնե եզրաքարերին, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 14-ին, ժամը 10.10-ին, Երևանի Պռոշյան փողոցի թիվ 19 շենքի մոտ իրար են բախվել «Տոյոտա» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ:
«Տոյոտա»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***

Դեկտեմբերի 13-ին, ժամը 20.00-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «գլխի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 67-ամյա տղամարդ:
Պարզվել է, որ տղամարդը վնասվածքը ստացել է դեկտեմբերի 13-ին, ժամը 19.25-ին, Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 51 շենքի մոտ «Նիսսան Նոթե» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 14-ին, ժամը 14.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Րաֆֆու և Ջիվանու փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 38-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 13-ին, ժամը 12.00-ին, «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Օհանովի փողոցում կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով 57-ամյա տղամարդը վայր է ընկել ավտոմեքենայի սրահում և դեկտեմբերի 14-ին մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 14-ին, ժամը 13.10-ին, Երևանի Հովհաննիսյան փողոցի թիվ 12/1 շենքի մոտ իրար են բախվել «Շեվրոլետ» և «Հունդայի» մակնիշի ավտոմեքենաներ:
«Հունդայի»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 14-ին, ժամը 17.20-ին, Երևանի Աճառյան փողոցի թիվ 31 հասցեի մոտ իրար են բախվել «Լեքսուս», «Նիսան» և «ՎԱԶ-21093» մակնիշի ավտոմեքենաներ:
«Նիսան»-ի վարորդը, «ՎԱԶ-21093»-ի վարորդը և վերջինիս ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 14-ին, ժամը 08.50-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի բեռնատար ավտոմեքենան Մարգարա-Տաշիր ճանապարհի 76-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 14-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան Մասիս քաղաքի «Ալիշան» ՍՊԸ-ի դիմաց, կորցնելով կառավարումը, բախվել է ճանապարհի բետոնյա պատնեշին, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 14-ին, ժամը 18.10-ի սահմաններում, «Օպել-Սեննտրա» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Հովտաշատ գյուղի սկզբնամասում բախվել է «ՎԱԶ-21121» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-21121»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 14-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Սևան-Գետափ ճանապարհի 36-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-3110» և «ԻԺ 27175-036» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ԻԺ 27175-036»-ի վարորդը, ուղևորուհին և «ԳԱԶ-3110»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 14-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցի վերջնամասում իրար են բախվել «Պաջերո Իո» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի 4 ուղևորները մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: