ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

13.02.2017 10:58 ՃՏ պատահարներ

Փետրվարի 12-ին, ժամը 2.15-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Նորագավիթի 1-ին փողոցի թիվ 36 հասցեի դիմաց բախվել է բետոնե էլեկտրասյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 12-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի Աբովյան փողոցում գտնվող դպրոցի դիմաց իրար են բախվել «Աուդի Ա3» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 12-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման 132-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 13-ամյա պատանու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 10-ին, ժամը 22.35-ին, Երևանի Նալբանդյան, Վարդանանց և Պուշկինի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես-Բենց» և «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենաներ:
«Սուզուկի»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 11-ին, ժամը 10.00-ին, «Նիսսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան Սևան քաղաքից դեպի Ծովագյուղ գյուղ տանող ճանապարհին շրջվել է, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը բուժօգնության են դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 10-ին, ժամը 22.40-ին, «Աուդի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Դավիթաշենի 1-ին թաղամասի թիվ 32 շենքի մոտ ինքնաբերաբար հետ է ընթացել և վրաերթի ենթարկել 25-ամյա քաղաքացուհու ու բախվել կայանված վիճակում գտնվող «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենային:
Քաղաքացուհուն շտապօգնության խումբը ցուցաբերել է բուժօգնություն:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 11-ին, ժամը 22.10-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 27/3 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 54-ամյա քաղաքացուհու և 36-ամյա քաղաքացու, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 11-ին, ժամը 15.30-ին, Երևանի Բ.Մուրադյան փողոցի թիվ 34/2 հասցեի դիմաց իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով վարորդները և «Մերսեդես»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 11-ին, ժամը 17.20-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Արմավիր ճանապարհի 66-րդ կմ-ին դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել կողնակում կայանված «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենային:
«ՎԱԶ-21099»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 11-ին, ժամը 7.00-ի սահմաններում, «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան Արտաշատ-Երևան գյուղամիջյան ճանապարհիn` Ազատավան գյուղի հատվածում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրին կայանված «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենային:
«ԳԱԶ-2410»-ի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 11-ին, ժամը 14.10-ի սահմաններում, «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենան Գոշ-Ճամբարակ-Դրախտիկ ճանապարհի 53-րդ կմ-ին բախվել է ճանապարհի քարին, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել սարի լանջին, ինչի հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 11-ին, ժամը 8.10-ին, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 59-րդ կմ-ին իրար են բախվել երկու «ՎԱԶ-2107» և «ՈւԱԶ-3151» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2107»-երից մեկի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 11-ին, ժամը 8.00-ի սահմաններում, «Տոյոտա Ռաֆ 4» մակնիշի ավտոմեքենան Սոթք-Վարդենիս ճանապարհի 6-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 11-ին, ժամը 12.30-ի սահմաններում, ձյունագնացը Գյումրի քաղաքում՝ «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտ, բախվել է ջրավազանի պատին, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 11-ին, ժամը 11.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21150» մակնիշի ավտոմեքենան Գյումրիի Երևանյան խճուղու թիվ 19/Ա հասցեի դիմաց բախվել է «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-21150»-ի վարորդը և «ԳԱԶ-2410»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 10-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 99-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 11-ին, ժամը 8.30-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 100-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶել» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ԳԱԶել»-ի վարորդը, 5 ուղևորը և «ՎԱԶ-2107»-ի վարորդը, 4 ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: