ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

11.01.2016 11:31 ՃՏ պատահարներ

Հունվարի 8-ին, ժամը 19.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մարգարյան փողոցի թիվ 20 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 23-ամյա քաղաքացուհու, ով մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 9-ին, ժամը 08.20-ին, «ԻԺ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հասրաթյան փողոցի թիվ 14 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 49-ամյա քաղաքացուհու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 9-ին, ժամը 18.40-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Էրեբունու և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 63-ամյա քաղաքացուհու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 9-ին, ժամը 19.10-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ն. Զարյան փողոցի թիվ 22/15 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 29-ամյա քաղաքացուհու և 4-ամյա տղայի, ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 10-ին, ժամը 01.30-ին, Երևանի Գ. Նժդեհի և Մայիսի 9-ի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես Բենց»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 10-ին, ժամը 01.15-ին, հիվանդանոց բուժօգնության է դիմել 21-ամյա երիտասարդ, ով հայտարարել է, որ մարմնական վնասվածքը ստացել է հունվարի 9-ին, ժամը 21.00-ին, Երևանի Թբիլիսյան խճուղի թիվ 43 հասցեի դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 10-ին, ժամը 13.15-ին, Երևանի Ազատության պողոտայի և Մամիկոնյանց փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Նիսան Մարչ» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Նիսան Մարչ»-ի ուղևորուհին և «ՎԱԶ-2107»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 10-ին, ժամը 16.50-ին, Երևանի Աթենքի փողոցում իրար են բախվել «Մերսեդես-Բենց» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի 2 ուղևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 9-ին, ժամը 23.00-ին, Երևանի Հովհաննիսյան փողոցի թիվ 26 հասցեում գտնվող ռեստորանային համալիրի դիմաց իրար են բախվել «ՎԱԶ 21213» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆոլքսվագեն»-ի ուղևորը և «ՎԱԶ 21213»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 10-ին, ժամը 00.10-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Երևանի Քոչարյան փողոցի թիվ 12 շենքի դիմաց բախվել է փողոցի բետոնե հենասյանը, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 10-ին, ժամը 18.00-ին, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան Երևանի Թևոսյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել բետոնե սյանը, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 10-ին, ժամը 19.30-ին, Արմավիր-Երևան ճանապարհի 24-րդ կմ-ի հատվածում իրար են բախվել «ԲՄՎ X5» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել Աստրա»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 10-ին, ժամը 15.35-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 109.5-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց ձախ և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: