ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Կոլեգիայի նիստ ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Կոլեգիայի նիստ ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

 
Հուլիսի 15-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստը, որի ընթացքում ամփոփվեցին 2016 թվականի առաջին կիսամյակում ոստիկանության ծառայությունների ու ստորաբաժանումների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները:
Նիստը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
ՀՀ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2016թ. առաջին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների մասին հաշվետու զեկույցով հանդես եկավ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը:
Նշվեց, որ հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակը, գլխավորապես պայմանավորված ՀՀ քր.օր-ի 327 հոդվածով նախատեսված դեպքերը ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնում 2016թ. հունվարի 1-ից հաշվառելու հանգամանքով, աճել է 12,6%-ով կամ 1078 դեպքով: Ընդ որում, աճի երկու երրորդը կազմում են հենց հիշյալ դեպքերը:
Միևնույն ժամանակ, աճել է հանցագործությունների բացահայտման արդյունավետությունը՝ 1,8%-ով, ծանր հանցագործություններով՝ 5,9%-ով, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 9,1%-ով: 
Կիսամյակի ընթացքում արձանագրված 39 սպանության դեպքերից բացահայտվել է 69,2%, ինչը 19,2%-ով բարձր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իսկ սպանության փորձի 17 դեպքերի բացահայտումը կազմել է 100%: Հարկ է նշել, որ չբացահայտված սպանությունների 41,7%-ն անհայտ կորչելու դեպքեր են:
Բնակարանային գողության դեպքերի բացահայտումն աճել է 8,3%-ով, ավազակության դեպքերինը՝ 27,5, կողոպուտինը՝ 11,8%-ով:
Աճ է արձանագրվել նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի բացահայտման ուղղությամբ՝ 3,1%: 
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հաշվետու ժամանակահատվածում առգրավվել և բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր հանձնվել է  409 միավոր հրազեն: 2,3%-ով աճել է նաև զենքի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերման թիվը:
Հաշվետու ժամանակահատվածում 14,8%-ով նվազել է խմբերի, 19 դեպքով՝  անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թիվը: 
Զգալիորեն աճել է նախկին տարիներին կասեցված քրեական գործերով հանցագործությունների բացահայտման աշխատանքների արդյունավետությունը: Բացահայտված հանցագործությունների թիվն աճել է 149-ով (372-521): Գրեթե կրկնակի  աճել է հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզված չլինելու պատճառաբանությամբ կասեցված քրեական գործերով բացահայտված հանցագործությունների թիվը (37-71):
Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ու ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխմանը միտված   միջոցառումների  արդյունքում հանրապետության տարածքում արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը նվազել է 73-ով, զոհերի թիվը՝ 29-ով, վիրավորներինը՝ 116-ով: 
Վլադիմիր Գասպարյանը կարևորեց անչափահասների  հետ տարվող աշխատանքը, անդրադարձավ բնակարանային գողության դեպքերի բացահայտման առանձնահատկություններին և որպես ոստիկանության արդյունավետ գործունեության գրավական ընդգծեց ստորաբաժանումների փոխգործակցության անհրաժեշտությունը: 
Ոստիկանության պետը գործունեության առանցքային ուղղությունների շարքում առանձնացրեց հետախուզվողների հայտնաբերմանն ուղղված աշխատանքը՝ այն դիտելով և՛ որպես հանցավորության արդյունավետ հակազդման, և ոստիկանության հանդեպ հանրային վստահության ամրապնդման նախադրյալ: 
Վլադիմիր Գասպարյանը դրական գնահատեց բարեփոխումների գործընթացի արդյունքները Ոստիկանության զորքերում և կարևորեց անձնակազմի պատվախնդիր ու պրոֆեսիոնալ գործելակերպը հասարակական կարգի և անվտանգության ապահովման գործում: 
Կոլեգիայի նիստում հաշվետու զեկույցներով հանդես եկան ոստիկանության մարզային վարչությունների պետերը:
Ոստիկանության պետն անդրադարձավ տեղերում հանցավորության կառուցվածքի և դրա հակազդման առանձնահատկություններին ու կարևորեց անձնակազմերի պատրաստականության բարձրացման անհրաժեշտությունը:
Նիստի ավարտին Վլադիմիր Գասպարյանը մասնակիցների ուշադրությունը հրավիրեց հանրությանը ծառայություն մատուցող և անմիջաբար քաղաքացիների հետ աշխատող ստորաբաժանումների գործունեությանը: 
Ոստիկանության պետը ճանապարհային ոստիկանության և անձնագրային ու վիզաների վարչության, համայնքային ոստիկանության ղեկավարներից պահանջեց բարձրացնել ծառայողների պատասխանատվության աստիճանը, քաղաքացու հետ շփման որակը, ուշադրություն դարձնել ոստիկանների պահվածքին, արտաքինին, հաղորդակցության կարողություններին: 
Ամփոփելով նիստը՝ Վլադիմիր Գասպարյանը համոզմունք հայտնեց, որ առաջին կիսամյակում արձանագրված աշխատանքային արդյունավետությունը կպահպանվի, և ոստիկանությունը տարին կամփոփի՝ լիարժեք իրականացնելով բարեփոխումների ծրագրով նախատեսված բոլոր խնդիրները:
Կոլեգիայի նիստի ավարտին արվեցին մի շարք կադրային փոփոխություններ և տրվեցին կոնկրետ հրահանգներ ու հանձնարարականներ: