ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Շիրակի պարեկները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության 2 դեպք

Պարեկային ծառայության Շիրակի մարզի ստորաբաժանման ոստիկանները շարունակում են ապօրինի թմրաշրջանառության դեմ հետևողական պայքարը։
Դեկտեմբերի 12-ին, ժամը 20.55-ին, Շիրակի գումարտակի 1-ին վաշտի պարեկները Գյումրու Դուդկոյի փողոցում ստուգել են 27-ամյա երիտասարդի վարած «Սամանդ» մակնիշի մեքենան։ Իրավապահները ապօրինի թմրանյութ պահելու, պատրաստելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել են վարորդին և նրա 29-ամյա ուղևորին։ Ոստիկանության Մուշի բաժնում ուղևորի խուզարկությամբ հայտնաբերվել է կրիստալի նմանվող փոշենման զանգված։ Ըստ նրա՝ հայտաբերվածը թմրամիջոց է, որը գնել է տելեգրամյան ալիքից։ Իսկ 27-ամյա վարորդը հայտնել է, որ մեքենայում ունի կանեփի մնացորդներ ու կաթուցիչ։ Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական վարչություն։
Նույն օրը, րոպեների տարբերությամբ, Շիրակի պարեկները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը։ Նրանք Ղորղանյան փողոցում ՃԵԿ կանոնները խախտելու համար կանգնեցրել են 25-ամյա գյումրեցու վարած «ՎԱԶ-2103» մակնիշի մեքենան։ 24-ամյա ուղևորը մեքենայից իջնելու ընթացքում սրահից գետնին է նետել կաթուցիչ և թղթով փաթեթավորված զանգված։ Երիտասարդները ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Կումայրիի բաժին։ Բաժնում վարորդը հայտնել է, որ կաթուցիչն իրենն է, իսկ պարունակությունը մարիխուանա է։ Իսկ ըստ 24-ամյա ուղևորի՝ փաթեթի մեջ շուրջ 2 գրամ մարիխուանա կա։ Գյումրեցիները և դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական վարչություն։