ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Կին և տղամարդ ոստիկանների կոլեկտիվ ինտելեկտը օժանդակելու է շատ ավելի արդյունավետ ծառայություն ունենալուն. փոխնախարար Արփինե Սարգսյան

Ապրիլի 13-ին Երևանում անցկացվեց «Խթանելով կանանց ներգրավումը ոստիկանության ծառայությունում» թեմայով հանդիպում-քննարկում, որին մասնակցում էր Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։
Բացման խոսքով հանդես եկան ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, ՄԱԶԾ ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին և ՄԻՊ աշխատակազմի Քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Հրանտ Ջիլավյանը։
Փոխնախարար Արփինե Սարգսյանն իր խոսքում ընդգծեց հատկապես ընտանեկան բռնության, սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և այլ հանցագործությունների բացահայտման գործում կին ոստիկանի մոտեցումների, զոհերի հետ հաղորդակցության կարևորությունը, քանզի բացահայտումները պայմանավորված են կին ոստիկանների պատշաճ աշխատանքով և ոստիկանությունում նրանց ներգրավվածությամբ։ Նա կարևորեց Ներքին գործերի նախարարության նախաձեռնությունը ոստիկանության ծառայությունում կանանց ներգրավվածության խթանմանը նպաստելու գործում, ինչի կապակցությամբ ապրիլի 11-ից մեկնարկել է Պարեկային ծառայության շարքերը համալրել ցանկացող կին դիմորդների նախագրանցման գործընթացը։
Փոխնախարար Արփինե Սարգսյանը խոսեց գործընթացի հնարավորությունների մասին, որոնք հետագայում թույլ կտան իրականացնել կանանց նպատակային ընդունելություն, ինչպես նաև կազմակերպել հանրային իրազեկման լայնամասշտաբ միջոցառումներ, և դրանով իսկ հավակնել ոստիկանությունում կանանց ներգրավվածության ապահովմանը։
Կարևորելով Պարեկային ծառայությունում կանանց ներգրավվածությունը՝ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը բարձր գնահատեց ներքին գործերի նախարարության կողմից այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները:
ՄԱԶԾ ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին բացման խոսքում ընդգծեց, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի և ազատ է ստեղծելու իր կարիերան։ Նա կարևորեց ոստիկանության ծառայությունում կանանց թվի ավելացումը, ինչն էլ հասարակություն-ոստիկանություն հաղորդակցության շրջանակներում հնարավորություն կտա բարձրացնել վստահությունը իրավապահ մարմինների նկատմամբ։
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը անդրադարձավ ԱՄՆ դեսպանատան և ՆԳՆ –ի համագործակցությանն ու համատեղ իրականացվող ծրագրերի կարևորությանը։ Նա պատրասատկամություն հայտնեց աջակցել պարեկային ծառայությունում կանանց ներգրավվածությունն ապահովելու նպատակով ձեռնարկվելիք միջոցառումներին։
ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչը կարևորեց կանանց նկատմամբ բռնության վերացման, նրանց հասարակական-քաղաքական կյանքում ներգրավելու, խտրականությունը բացառող և իրավունքահեն մոտեցումները, և նշեց, որ գրասենյակն արդեն իսկ իրականացրել է այդ խնդիրների լուծմանն ուղղված մի շարք միջոցառումներ։
Հանդիպման ընթացքում ՆԳ նախարարությունում կանանց ներգրավման ընդլայնման գործընթացին, ոլորտում առկա խնդիրներին և մարտահրավերներին անդրադարձավ ՆԳՆ ոստիկանության բարեփոխումների և կառավարչական որոշումների համակարգման բաժնի մասնագետ Նատալի Սահակյանը։ Նա խոսեց ոստիկանությունում կին ծառայողների հետ իրականացված աշխատանքների և առաջիկայում նախատեսվող գործընթացների մասին, ինչպես նաև ներկայացրեց Ներքին գործերի նախարարության իրականացրած ուսումնասիրության արդյունքները: Ուսումնասիրության նպատակն էր վեր հանել այն խնդիրները, որոնք օբյեկտիվորեն սահմանափակում և խոչընդոտում են իրավապահ համակարգում կանանց ներգրավվածության ընդլայնմանը և դրանց լուծման արդյունավետ ուղիներ գտնել:
Իրավապահ համակարգում կանանց ներգրավվածության խթանման ուղղությամբ ՄԻՊ կողմից ձեռնարկված միջոցառումների մասին խոսեց ՄԻՊ աշխատակազմի Հետազոտական, փորձագիտական և կրթական կենտրոնի ղեկավար Թագուհի Հարությունյանը։ Նա ներկայացրեց ՄԻՊ նախաձեռնությամբ ոստիկանությունում կանանց ակտիվ ներգրավման և խթանման ուղղությամբ իրականացված աշխատանքները։
Քննարկման ընթացքում փորձագետ Շուշանիկ Խուրշուդյանը կարևորեց ոստիկանությունում ծառայության անցնելու համար առողջական և ֆիզիկական պահանջները սահմանող իրավական ակտի գենդերազգայունությունը։ Նա ընդգծեց օրենսդրությամբ սահմանված չափորոշիչների վերանայման անհրաժեշտությունը և ներկայացրեց միջազգային լավագույն փորձը։
Կանանց դեպքում ոստիկանությունում ծառայության անցնելու համար սահմանված առողջական վիճակի պահանջների վերանայման տեսլականի մասին խոսեց Կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող, խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը։ Նա ընդգծեց կին դիմորդների առողջական վիճակի գնահատմանն ուղղված իրավական ակտի մշակման անհրաժեշտությունը և ներկայացրեց ընդհանրական ուսումնասիրություններով արձանագրված ցուցանիշներ։
Հանդիպման մասնակիցները կարևորեցին ոստիկանությունում ծառայության անցնելու համար կին դիմորդներին ներկայացվող բժշկական և ֆիզիկական պահանջները կարգավորող իրավական ակտերի պահանջների մեղմացումը։ Փոխնախարար Արփինե Սարգսյանն ընդգծեց այդ ուղղությամբ ԱՄՆ և ՄԱԿ գործընկերների հետ իրականացված տարբեր ֆոկուս-խմբային քննարկումները, որոնք թույլ են տվել վեր հանել ոստիկանության ծառայությունում կանանց ընդունելության չափանիշների մեղմացման տեսլականը և դրանց կենսագործման ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումները։
Քննարկումը կազմակերպվել էր «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի և ԵԱՀԿ-ի հետ համատեղ:
Ոստիկանությունում կանանց ներգրավման խթանման շրջանակներում առաջիկայում նախատեսվում է ունենալ ՆԳ նախարարությանը կից Կանանց հարցերով խորհուրդ, որը թույլ կտա ավելի բովանդակային անդրադառնալ կին ծառայողների խնդիրներին և բոլոր հնարավոր լուծումներին։
Տարեվերջին մեծ համաժողովի շրջանակներում կամփոփվեն ոստիկանության ծառայությունում կանանց ընդունելության և ընդհանուր ներգրավվածության արդյունքները, ինչպես նաև նրանցից լավագույններին կհանձնվեն մրցանակներ՝ ըստ համապատասխան անվանակարգերի։
Հիշեցնենք, որ Պարեկային ծառայության շարքերը համալրել ցանկացող կին թեկնածուների նախագրանցման գործընթացի վերջնաժամկետը մայիսի 10-ն է։