Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


16.01.2020 16:07

Ստեփանավանի քրեական հետախույզները հայտնաբերեցին համագյուղացուն դանակահարած տղամարդուն․ նա ձերբակալվել է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ստեփանավանի քրեական հետախույզները հայտնաբերեցին համագյուղացուն դանակահարած տղամարդուն․ նա ձերբակալվել է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հունվարի 2-ի լուսադեմին ոստիկանության Ստեփանավանի բաժնում հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ դանակահարված վիճակում բուժհաստատություն է տեղափոխվել Գյուլագարակ գյուղի 24-ամյա մի բնակիչ։ Վնասվածքը ծանր էր․ դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում Ստեփանավանի ոստիկանները, համագործակցելով Լոռու մարզային վարչության ծառայողների հետ, ձեռնարկեցին տարաբնույթ հետախուզական միջոցառումներ՝ պարզելով հետևյալը։ Փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ հունվարի լույս 2-ի գիշերը Գյուլագարակ գյուղից մի խումբ անձինք, անձնական հարցերի շուրջ պարզաբանումներ անելու նպատակով, պայմանավորվել ու հանդիպել են Գյուլագարակ գյուղի վերջնամասում՝ «Դենդրոպարկ» տանող ճանապարհին։ Ծագած վիճաբանության ընթացքում քաշքշել, փոխադարձ հարվածներ են հասցրել իրար, որի ժամանակ մասնակիցներից  մեկն իր մոտ եղած սուր-կտրող առարկայով խփել է հիվանդանոց տեղափոխված երիտասարդին՝ առողջությանը պատճառելով ծանր մարմնական վնասվածք: Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին՝ այս դեպքում դանակահարությունը կատարելու մեջ կասկածվող անձին հայտնաբերելու նպատակով։ Հետևողական աշխատանքի արդյունքում Ստեփանավանի քրեական հետախույզները Գյուլագարակ գյուղի բնակիչ, 30-ամյա տղամարդուն հունվարի 15-ին հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին։  Նա ոստիկանությունից ներկայացվեց քննչական բաժին ու ձերբակալվեց։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։