Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


10.01.2020 18:30

Շենգավիթի ոստիկանները բնակարանային գողությունների և փորձի դեպքեր են բացահայտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Շենգավիթի ոստիկանները բնակարանային գողությունների և փորձի դեպքեր են բացահայտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նախորդ տարվա դեկտեմբերի 30-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում ստացվեց, որ Նոր Խարբերդի 1-ին փողոցի առանձնատներից մեկից գողություն է կատարվել։ Հունվարի 2-ին բնակարանային գողությունների վերաբերյալ ևս երկու հաղորդում ստացվեց։ Թիրախում դարձյալ  Նոր Խարբերդի ամառանոցներն էին։ Նույն օրը մի ամառանոցից գողության փորձ էլ էր արվել։ Դեպքերի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործեր հարուցվեցին, որոնց շրջանակներում ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկեցին տարաբնույթ օպերատիվ միջոցառումներ։ Տոնական օրերին կատարված հետևողական աշխատանքի արդյունքում Շենգավիթի ոստիկանները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ բնակարանային գողություններն ու փորձը արել է նույն անձը։ Նոր Խարբերդի բնակիչ, 21-ամյա երիտասարդը հունվարի 9-ին հայտնաբերվեց ու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Շենգավիթի բաժին, ապա ներկայացվեց դեպքերի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվեց։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։ Կատարվում է նախաքննություն։