Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


16.01.2020 11:30

Ճանապարահատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Ճանապարահատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Հունվարի 13-ին, ժամը 14.30-ին, Երևանի Իսահակյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 78-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 14-ին, ժամը 15.45-ին, Երևանի Պռոշյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 56-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 10-ին, ժամը 23.55-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 38-ամյա քաղաքացի և հայտնել, որ վնասվածքները ստացել է ոտքը ոլորելու հետևանքով:
Պարզվել է, որ քաղաքացին վնասվածքները ստացել է հունվարի 10-ին, ժամը 23.00-ին, Երևանի Նոր Նորքի 2-րդ զանգվածում անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 15-ին, ժամը 15.00-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 66-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 15-ին, ժամը 03.20-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 42-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 15-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ-3 ճանապարհի 81-րդ կմ-ին «Մերսեդես » մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում. 54-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 15-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 79-րդ կմ-ին՝ Տիգրանաշենի ոլորաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը. 36-ամյա վարորդը և 28-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 15-ին, ժամը 12.25-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 25-րդ կմ-ին իրար են բախվել երկու «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 15-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Գավառ քաղաքի Ազատության փողոցում «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 66-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 15-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Անուշավան-Արթիկ ճանապարհի 1-ին կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 31-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 15-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Կապան քաղաքի Ձորք թաղամասում «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջկա և իր մեքենայով նրան հիվանդանոց տեղափոխելուց հետո ներկայացել ոստիկանության Կապանի բաժին:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 15-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Գետափ-Մարտունի ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107-ի» 35-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։