ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
    Լրագրողները կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարով
  • (+374) 11 56-02-63
  • Ֆաքս
    (+374) 11 54-73-14
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 098-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ԿՀԴՊ ԳՎ 3-րդ (Բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների, թրաֆիքինգի, անօրինական միգրացիայի և ահաբեկչության դեմ պայքարի) վարչության 2-րդ (Թրաֆիքինգի դեմ պայքարի) բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Վաչե Հովսեփյան հեռ. 011- 56-39-63)

Վալերիյ Օսիպյանը խորհրդակցություն է անցկացրել անչափահասների գործերով ծառայողների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

22.04.2019 15:16 Պաշտոնական

Ապրիլի 20-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց։ Մասնակցում էին ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանը, քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Արտակ Կարապետյանը, գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության, ինչպես և նույն վարչության տարածքային ստորաբաժանումների ծառայողները։ Վալերիյ Օսիպյանը ներկայացրեց անչափահասների մասնակցությամբ կատարված հանցագործությունների վիճակագրական տվյալներ ու կատարեց համեմատական վերլուծություն՝ դրական գնահատելով ծառայության աշխատանքը։ «Պետք չէ ձեռք բերածով բավարարվել, այս ոլորտում մենք միշտ անելիքներ ունենք․ անտարբերությունը անչափահասի նկատմամբ անտարբերություն է ապագայի հանդեպ»,-ընդգծեց ոստիկանության պետը։ Վալերիյ Օսիպյանը կարևորեց կանխարգելիչ միջոցառումների իրականացումը, որոնց ակտիվացման ուղղությամբ տվեց կոնկրետ ցուցումներ։ Այս համատեքստում ոստիկանության պետը հանձնարարեց մշակել կանխարգելիչ միջոցառումների երկարաժամկետ ծրագիր, որի իրականացմանը պետք է ներգրավվեն պետական այլ գերատեսչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, շահագրգիռ կառույցների ներկայացուցիչները, ինչպես և ծնողներն ու ուսուցիչները։ Ոստիկանության պետը հանձնարարեց նաև հատուկ ուշադրություն դարձնել այն միջոցառումներին,որոնք միտված են անչափահասներից կազմված հանցավոր խմբերի ձևավորման բացառմանը՝ ընդգծելով, որ թերացողներին չի հանդուրժի, իսկ սրտացավ ծառայողներին սիրով կպարգևատրի։ Այս առումով Վալերիյ Օսիպյանը հանձնարարեց օրակարգային դարձնել անչափահասների զբաղվածությամբ հետաքրքրվելը, նրանց շրջապատն ուսումնասիրելը՝ կանխարգելիչ միջոցառումներն առավել ճշգրիտ կազմակերպելու և իրականացնելու համար։
Աշխատանքային խորհրդակցությունը շարունակեց ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալը։ Արման Սարգսյանը ներկաների հետ քննարկեց ոստիկանության պետի հանձնարարած կանխարգելիչ միջոցառումների երկարաժամկետ ծրագրի մշակմանը վերաբերող հարցեր։ Քննարկման առարկա դարձան նաև անչափահասներին հանցագործությունների մեջ ներգրավելու դեպքերը բացառելու ուղղությամբ ոստիկանության ծառայողների անելիքները։

 

`