ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Բացահայտվել է Էջմիածնում կատարված սպանությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

07.06.2018 18:57 Սպանություն
Բացահայտվել է Էջմիածնում կատարված սպանությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ապրիլի 23-ին՝ ժամը 18-ն անց 55-ին, «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ էր ստացվել, որ կրծքավանադկի աջ կեսի ծակած-կտրած վերքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Էջմիածնի բնակիչ Նվեր Հովհաննիսյանը։ Հոսպիտալացվելուց մոտ 2 ժամ անց 46-ամյա տղամարդը մահացել էր։
Հարուցվեց քրեական գործ՝ սպանության հատկանիշներով։ Իրավապահները պարզեցին, որ Հովհաննիսյանը հիվանդանոց էր տեղափոխվել Էջմիածնի հրապարակից, որտեղ, նախնական տվյալներով՝ վեճ և ծեծկռտուք էր տեղի ունեցել։ Այդ ընթացքում էլ նա դանակահարվել էր։
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ու ոստիկանության այլ ստորաբաժանումների, նաև քննչական կոմիտեի մի շարք ստորաբաժանումների ծառայողներ համատեղ աշխատանքով պարզել են կատարվածի հանգամանքները՝ բացահայտելով հանցագործությունը։
Հունիսի 7-ին Էջմիածնում հաշվառված Գրիգոր Ավետիսյանի նկատմամբ հիշյալ սպանությունը կատարելու մեղադրանքով հայտարարվել է հետախուզում։ Իրավապահները ձեռնարկում են տարաբնույթ միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ։
51-ամյա Ավետիսյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Վաղարշապատի կա՛մ մոտակա ստորաբաժանում, կա՛մ զանգահարել 1-02։
Ոստիկանությունը երաշխավորում է տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: