ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

29.04.2019 13:12 ՃՏ պատահարներ

Ապրիլի 26-ին, ժամը 04.30-ին, Երևանի Գր. Լուսավորչի և Ագաթանգեղոսի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա», «Օպել» և «ՎԱԶ-21014» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21014»-ի վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 26-ին, ժամը 08.50-ին, Երևանի Բաշինջաղյան փողոցում իրար են բախվել «Նիսան» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ն առաջ ընթանալով՝ վրաերթի է ենթարկել 56-ամյա հետիոտնի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 26-ին, ժամը 23.20-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է Երևանի Արտաշատի խճուղու ՃՈ նախկին պահակետի պատին. վարորդը և 44-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 26-ին, ժամը 18.30-ին, Երևանի Միքայելյան և Ծերենցի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» մակնիշի երկու ավտոմեքենաներ. «Օպել»-ներից մեկն առաջ ընթանալով՝ վրաերթի է ենթարկել 60-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 26-ին, ժամը 08.50-ին, Երևանի Բաբայան փողոցում իրար են բախվել «Տոյոտա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 26-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Մխչյան գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. 40-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 26-ին, ժամը 22.05-ի սահմաններում , «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատ քաղաքի Չարենց-Աղբյուր Սերոբի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 17-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 26-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 20-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի վարորդը և 48-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 27-ին, ժամը 00.40-ի սահմաններում, «Մեիսեդես» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 63 կմ-ին դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 26-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 9-րդ կմ-ին իրար են բախվել «Հունդայի», «ՎԱԶ-2121», «Օպել Զաֆիրա» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Աստրա»-ի 69-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 26-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Վանաձորի Բաղրամյան փողոցում իրար են բախվել «Ռենո Լոգան» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Ռենո Լոգան»-ի վարորդը և «Օպել Աստրա»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 26-ին, ժամը 12.40-ի սահմաններում, «Volvo-FH» բեռնատար ավտոմեքենայի վարորդը Գորիս քաղաքի Քրիստափորի փողոցում վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 26-ին, ժամը 23.45-ի սահմաններում , «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 98-րդ կմ-ին կողաշրջվել է. 28-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 27-ին, ժամը 18.00-ին, Երևանի Թևոսյան փողոցում իրար են բախվել «Նիսան» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդ»-ի վարորդը և «Նիսան»-ի 68-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 28-ին, ժամը 02.00-ի սահմաններում, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան Գյումրի քաղաքի Ղարիբջանյան խճուղում բախվել է ծառին. 38-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 28-ին, ժամը 00.30-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում իրար են բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենան և «Մոպեդ» մոտոցիկլը. 23-ամյա մոտոցիկլիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 28-ին, ժամը 15.10-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արտաշատի խճուղում վրաերթի է ենթարկել ԻԻՀ 37-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 28-ին, ժամը 23.10-ին, Երևանի «Լճափ» բենզալցակայանի մոտ (հասցեն պարզվում է) իրար են բախվել «Օպել», «Նիսան» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա»-ի 31-ամյա վարորդը և 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 28-ին, ժամը 00.10-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Դավիթ-Բեկի փողոցում վրաերթի է ենթարկել Ուկրաինայի 35-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 27-ին, ժամը 23.10-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է Երևանի Գայի պողոտայում կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենային. «ԲՄՎ»-ի 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 28-ին, ժամը 20.35-ի սահմաններում, «Նիսան Իքս Տրայլ» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Մրգավետ գյուղում բախվել է «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենային, այնուհետև բախվել է մոտակա խանութ-սրահի պատին և կողաշրջվել. «Նիսան Իքս Տրայլ»-ի 57-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 28-ին, ժամը 21.20-ի սահմաններում, «Մերսեդես Բենց Ե-320» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 84-րդ կմ-ին՝ Ուրցալանջ գյուղում, բախվել է կայանված «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենայի. «Մերսեդես Բենց Ե-320»-ի 41-ամյա վարորդը, «Ֆոլքսվագեն Վենտո»-ի 47-ամյա վարորդը, ով կանգնած է եղել իր մեքենայի մոտ և իր մեքենային բախվելու հետևանքով վրաերթի է ենթարկվել, «Ֆոլքսվագեն Վենտո»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 28-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Արմավիր-Երևան ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ -2410» և «Ֆորդ Մոնդեո» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ- 2410»-ի վարորդը և «Ֆորդ Մոնդեո»-ի 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 28-ին, ժամը 18.10-ի սահմաններում, Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-21099», «Տոյոտա» և «ԳԱԶ-21» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21099»-ի 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 28-ին, ժամը 03.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 11-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագեն»-ի 62-ամյա վարորդը, «Օպել»-ի 30-ամյա վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 27-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Պասսադ» մակնիշի ավտոմեքենան Շիրակի մարզի Քարաբերդ-Մարալիկ ճանապարհի 6-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 28-ին, ժամը 18.45-ին, «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 104-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել. «Օպել Զաֆիրա»-ի 21-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: