Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


14.01.2020 19:00

Հինգ տարի առաջ վրաերթի էր ենթարկել քաղաքացու, որը հաջորդ օրը մահացել էր. ոստիկանության բացահայտումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հինգ տարի առաջ վրաերթի էր ենթարկել քաղաքացու, որը հաջորդ օրը մահացել էր. ոստիկանության բացահայտումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Դեպքը հինգ տարի առաջ էր կատարվել: 2015 թվականի սեպտեմբերի 21-ին բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ էր ստացվել, որ կոտրվածքներով ու պատռված վերքերով իրենց մոտ 76-ամյա մի տղամարդ է տեղափոխվել: Ոստիկանները մեկնել էին հիվանդանոց: Սակայն տուժողը թաքցրել էր դեպքի իրական հանգամանքները, հայտնել էր, իբր վնասվածքը ստացել է իր անզգուշության հետևանքով, Երևան-Աբովյան ճանապարհին, ավտոկայանի մոտ ընկնելիս: Հաջորդ օրը բաժնում նույն անձի վերաբերյալ նոր ահազանգ էր ստացվել, որի բովանդակությունն արդեն այլ էր․ տղամարդը մահացել էր: Լայնածավալ հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված տեղեկությունների և դատաբժշկական փորձաքննության եզրակացության համադրությամբ իրավապահները պարզեցին, որ սեպտեմբերի 21-ին, ժամը 21-ի սահմաններում, Երևան-Աբովյան ճանապարհին, տուժողը վնասվածքը ստացել է ` վրաերթի ենթարկվելու հետևանքով: Աբովյանի քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ: Ստեղծվեց օպերատիվ-քննչական խումբ: Անհայտ վարորդի ինքնությունը պարզելու, նրան և մեքենան հայտնաբերելու ուղղությամբ, իրավապահները տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկեցին: 2016 թվականի հունիսի 16-ին, որպես մեղադրյալ ներգրավվող անձի ինքնությունը հայտնի չլինելու հանգամանքով պայմանավորված, նախաքննական մարմինը որոշում կայացրեց կասեցնել քրեական գործով վարույթը: Դեպքից 5 տարի անց ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և Աշտարակի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումներով տեղեկություններ ստացվեցին, որ «Միցուբիշի Շարիոտ» մակնիշի իր մեքենայով քաղաքացուն հնարավոր է վրաերթի ենթարկած լինի Ավանի 50-ամյա մի բնակիչ: Հունվարի 11-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Աշտարակի բաժին ու խոստովանեց կատարածը: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: