Հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով
Հոկտեմբերի 18-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Խանջյան փողոցի թիվ 49 շենքի մոտից բերման են ենթարկել 1975 թ. ծնված Աշոտ Թ.-ին, որը հունիսի 6-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
