ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Հաշվետվություն՝ ՀՀ ոստիկանության կողմից իրականացված բարեփոխումների և գերակա խնդիրների արդյունքների վերաբերյալ

Հաշվետվություն՝ ՀՀ ոստիկանության կողմից իրականացված բարեփոխումների և գերակա խնդիրների արդյունքների վերաբերյալ

ՀՀ կառավարության 2017 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի շրջանակներում ՀՀ ոստիկանության կողմից.

1. Նախապատրաստվել և սահմանված կարգով ՀՀ կառավարության աշխատակազմ է ներկայացվել «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախագծի ընդունումը պայմանավորված է վարչական իրավախախտումները բացահայտելիս` քաղաքացիներից, պաշտոնատար անձանցից, կազմակերպություններից անհրաժեշտ բացատրություններ, տվյալներ, տեղեկանքներ, փաստաթղթեր կամ դրանց պատճեններ պահանջելու և ստանալու, ինչպես նաև հասարակական կարգի պահպանությունն ապահովելիս տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ օգտագործելու` ոստիկանության լիազորությունների պոզիտիվ ամրագրման անհրաժեշտությամբ:

2. Շրջանառության մեջ է դրվել «Հանցագործությունների, վարչական իրավախախտումների և պատահարների վերաբերյալ դիմումներն ու հաղորդումներն ընդունելու, գրանցելու, հաշվառելու և դրանց ընթացք տալու կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը, որի ընդունումը պայմանավորված է իրավախախտումների և պատահարների վերաբերյալ դիմումներն ու հաղորդումներն ընդունելու, գրանցելու, ընթացք տալու և հաշվառելու հետ կապված հարաբերությունների նորմատիվ կարգավորման անհրաժեշտությամբ: Նախագիծը ներկայացվել է ՀՀ Նախագահի աշխատակազմ:

ՀՀ կառավարության 2017 թվականի գերակա խնդիրների շրջանակներում ՀՀ ոստիկանության կողմից 2017 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում իրականացվել են նաև հետևյալ աշխատանքները.

Համայնքային ոստիկանության գործունեության ընդլայնման նպատակով նախատեսված է Երևան քաղաքում կառուցել համայնքային ոստիկանության երկու նոր հենակետ` Մալաթիա-Սեբաստիա և Նոր Նորք վարչական շրջաններում: Հենակետերի կառուցման համար նախապատրաստվել են նախագծա-նախահաշվային փաստաթղթերը, առաջիկայում կհայտարարվի շինարարական աշխատանքների կատարման մրցույթ՝ կապալառու կազմակերպության ընտրություն կատարելու համար: Նշված հենակետերի կառուցման համար ՀՀ ոստիկանության արտաբյուջետային միջոցներից նախատեսվել է 45.4 մլն. դրամ:

ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության փորձառու ծառայողների և ՀՀ ոստիկանության կրթահամալիրի դասախոսական կազմի ներգրավմամբ ոստիկանության ծառայողների համար կազմակերպվել և անցկացվել են սեմինար պարապմունքներ «Ոստիկանության տարածքային մարմիններում համայնքային խորհուրդների կազմավորումը, դրանց գործունեության կազմակերպումը և համագործակցությունը» թեմայով, վերապատրաստվել են համայնքային ոստիկանության մի քանի տասնյակ ծառայողներ:

ՀՀ մարզերում ճանապարհային ոստիկանության կողմից տրանսպորտային միջոցների հաշվառման, ինչպես նաև վարորդական վկայականների հատկացման ոլորտում բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարելավման նպատակով Տավուշի մարզի Իջևանի հաշվառման քննական ստորաբաժանման նոր վարչական շենքի հիմքերի կառուցմանն ուղղված աշխատանքներն ընթացքի մեջ են: Ճանապարհային ոստիկանության 2017 թվականի արտաբյուջետային միջոցների ծախսի նախահաշվում Տավուշի մարզի Իջևանի հաշվառման քննական բաժնի վարչական շենքի և քննական ավտոդրոմի կառուցման աշխատանքների կատարման համար 2017 թվականի 1-ին կիսամյակում ֆինանսական ծախսեր նախատեսված չեն, ուստի այդ ընթացքում մեծածավալ շինարարական աշխատանքներ չեն կատարվել: 2017 թվականի 2-րդ կիսամյակի ընթացքում նախատեսված է 29 մլն. դրամ նշված խնդրի իրագործման համար շինարարական աշխատանքներ կատարելու նպատակով:

Կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգի ծրագրային ապահովումն ու սպասարկումն իրականացնելու համար համապատասխան ընկերության ընտրության գործընթացի իրականացման համար ՀՀ կառավարության 2017 թվականի փետրվարի 16-ի N 123-Ն որոշման համաձայն կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման, արդիականացված հանրային հավաստագրերի ենթակառուցվածքի ավտոմատացված համակարգի ներդրման, սպասարկման և փոխանցման նպատակով կոնցեսիայի պայմանագիր կնքելու իրավունք շնորհելու համար ստեղծված մրցակցային երկխոսության ընթացակարգի գնահատող հանձնաժողովի կողմից հրապարակված նախաորակավորման հայտարարությունից հետո հայտ են ներկայացրել թվով 11 կազմակերպություններ: Մրցութային հանձնաժողովի կողմից ուսումնասիրվել են բոլոր հայտերը: Մի շարք կազմակերպությունների կողմից փաստաթղթերը ներկայացված են եղել թերի: Հանձնաժողովի կողմից տրամադրվել է ժամանակ, որպեսզի դրանք լրացվեն և ներկայացվեն նախաորակավորման հայտարարության մեջ նշված ձևաչափին համապատասխան: Ամբողջական նյութերն ամփոփելուց հետո թվով տասնմեկ կազմակերպություններից ընտրվել են վեցը: Մյուս հինգը չեն բավարարել նախաորակավորման պահանջներին: Նախաորակավորման պահանջներին բավարարող կազմակերպություններն են` 1. Cetis d.d. (Սլովենիա), 2. «Muhlbauer ID Services GmhH» (Գերմանիա), 3. «PWPW SA» (Լեհաստան), 4. «Gemalto SA» (Ֆրանսիա) և «Gemalto OY» (Ֆինլանդիա) ընկերությունների կոնսորցիում, 5. «Oberthur Technologies SA» (Ֆրանսիա), 6. «Veridos GmbH» (Գերմանիա), «Giesecke & Devrient» (Գերմանիա) և «Bundesdruckerei GmbH» (Գերմանիա) ընկերությունների կոնսորցիում:

2017 թվականի հուլիսի 10-ից 12-ը նշված կազմակերպությունները հրավիրվել են «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերության գրասենյակ, որտեղ մանրամասն ներկայացրել են իրենց արտադրանքը և մատուցվելիք ծառայությունները: Համապատասխան մասնագետների կողմից ընթանում են մրցույթի հայտարարման համար անհրաժեշտ տեխնիկական առաջադրանքի նախապատրաստման աշխատանքները:

Հայաստանի Հանրապետության ոստիկանության գործունեության ոլորտում 2015-2017 թվականների բարեփոխումների ծրագրի շրջանակներում տեղեկատվական շտեմարանների օգտագործմամբ հանցագործությունների նախականխման, կանխման և բացահայտման աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով ոստիկանությունում ներդրվել է տեղեկատվական միասնական համակարգ՝ ուղղված օպերատիվ գործունեության ընթացքում ստացված տեղեկատվության թվայնացմանը՝      տեղեկատվական-որոնողական համակարգի, այդ թվում՝ դիմապատկերի միջոցով: Կատարվել են ոստիկանությունում գործող տեղեկատվական շտեմարանների թվայնացման աշխատանքները: Համակարգն ամբողջությամբ փորձարկվել է ՌԴ ՆԳՆ մասնագետների օգնությամբ, այնուհետև՝ գործարկվել: Քրեական հետախուզության գլխավոր վարչության կազմում ստեղծվել է մասնագիտացված՝ Օպերատիվ-հետախուզական տեղեկատվության վարչություն՝ տվյալ համակարգի շահագործման աշխատանքները ոստիկանությունում համակարգելու և վերահսկելու նպատակով:

Փորձնական տարբերակով ներդրվել է ճանապարհապարեկային ծառայության շրջիկ պարեկության ընթացքում «Շարժական տեսախցիկի կիրառման» ծրագիրը:

                                                                                                                    ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ