Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


19.01.2018 16:29

ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստը (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստը (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հունվարի 19-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստը, որի ընթացքում ամփոփվեցին ոստիկանության ծառայությունների եւ տարածքային մարմինների 2017 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները:
Նիստը վարում էր ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը:
Մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի, մարզային եւ տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ:
Կոլեգիայի նիստի սկզբում մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին  ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված գործընկերների հիշատակը:
Անդրադառնալով հաշվետու շրջանում համակարգում իրականացված բարեփոխումների գործընթացին` Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց դրա շարունակականության ու որակական կատարելագործման անհրաժեշտությունը:
ՀՀ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2017թ. օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների մասին հաշվետու զեկույցով հանդես եկավ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը:
Նշվեց, որ հաշվետու տարում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 8,1%-ով, ինչը հիմնականում պայմանավորված է ոչ մեծ ծանրության հանցագործությունների թվի աճով և հանցագործությունների հայտնաբերման և հաշվառման աշխատանքների բարելավման արդյունք է:
Միևնույն ժամանակ,  17,2%-ով նվազել է առանձնապես ծանր և 11,4%-ով ծանր հանցագործությունների թիվը` հիմնականում պայմանավորված սպանությունների, սպանության փորձերի և բնակարանային գողությունների թվի նվազմամբ:
Հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների նվազման պարագայում 17,7%-ով աճել է զենքի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերման թիվը
Հանցագործությունների բացահայտման արդյունավետությունն աճել է 5,3%-ով, ծանր հանցագործություններով՝ 5,8%-ով:
2016թ. համեմատությամբ, բացահայտման աշխատանքների արդյունավետության բարելավում է դիտվում մի շարք հիմնական հանցատեսակներով` դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, խուլիգանության, ավազակության, կողոպուտի, գողության,  խարդախության և մի շարք այլ դեպքերով: 
Նկատելիորեն աճել է նախկին տարիներին կասեցված քրեական գործերով հանցագործությունների բացահայտման աշխատանքների արդյունավե¬տությունը: Բացահայտված հանցագործությունների թիվն աճել է 119-ով (857-976): Միևնույն ժամանակ, 53,8%-ով աճել է հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզված չլինելու պատճառաբանությամբ կասեցված քրեական գործերով բացահայտված  հանցագործությունների թիվը: 
Հաշվետու տարում 18,2%-ով աճել է  թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերման թիվը, իսկ բացահայտման արդյունավետությունն աճել է 0,4%-ով: 
2017թ. ընթացքում հայտնաբերվել է կոռուպցիոն բնույթի 634 հանցագործության դեպք, ինչը 48,1%-ով ավել է նախորդ տարվա համեմատ: Կոռուպցիոն բնույթի հանցագործություններից 163-ը կաշառակերության դեպքեր են, որոնցից 62-ը հայտնաբերվել է ոստիկանության ջանքերով:
Հաշվետու ժամանակահատվածում ոստիկանության ծառայողների նկատմամբ կատարվել է 1.559 ծառայողական քննություն, որի արդյունքում կարգապահական տույժի է ենթարկվել 937 ծառայող:
Վերլուծելով օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքներն ու բացթողումները՝ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը բարեփոխումների արդյունավետության համատեքստում կարևորեց ոստիկանության անձնակազմի որակական բարելավման խնդիրը:
Անդրադառնալով հաշվետու զեկույցում առաջադրված խնդիրներին եւ նշելով դրանց լուծման ուղղությունները՝ ոստիկանության պետն առանձնացրեց երթևեկության անվտանգության ապահովման հիմնահարցը և հանձնարարեց վերլուծել մահվան ելքով վթարների հանգամանքներն ու համապատասխան միջոցներ ձեռնարկել: 
Ամփոփելով խորհրդակցությունը՝ Վլադիմիր Գասպարյանը դրական գնահատեց ծառայության մեջ աչքի ընկած ստորաբաժանումների աշխատանքի արդյունքներն ու տվեց համապատասխան հանձնարարականներ:
Ոստիկանության կոլեգիայի նիստի ավարտին պարգեւատրվեցին ոստիկանության հատուկ հանձնաժողովի որոշումով 2017 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության մեջ լավագույնը ճանաչված ոստիկանության բաժինները:
Լավագույնի կոչմանն ու պարգեւների արժանացան նաեւ համակարգի տարբեր ստորաբաժանումների ծառայողներ: