ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ապօրինի ծառահատումների դեմ պայքարը շարունակվում է: Ոստիկանության հերթական միջոցառումների արդյունքները (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ապօրինի ծառահատումների դեմ պայքարը շարունակվում է: Ոստիկանության հերթական միջոցառումների արդյունքները (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության և ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ սեպտեմբերի 16-ին և 17-ին Իջևան քաղաքում և Վարագավան, Գեղահովիտ, Աճարկուտ, Գանձասար, Աչաջուր, Ենոքավան, Հովք գյուղերում գործող փայտամշակման արտադրամասերի տարածքներում հատնաբերվել է տարբեր ծառատեսակների շուրջ 104,2 խ/մ կողահատ տախտակ, 20-ից 60 սմ տրամագծով 100 գերան, 43,5 խ/մ վառելափայտ և 2,6 խ/մ փայտանյութ: Մասնավորապես.
- Վարագավան գյուղի տարածքում գործող անգար-պահեստում հայտնաբերվել է առանց համապատասխան փաստաթղթի շուրջ 11 խ/մ հաճարենու, 0,8 խ/մ լորենու կողահատ տախտակ, կեռասենու 20-30 սմ տրամագծով 17 գերան, 10 խ/մ վառելափայտ, որից միայն 4 խ/մ-ի համար է ներկայացվել անդորրագիր:
- Աճարկուտ գյուղում գործող փայտամշակման արտադրամասի տարածքում հայտնաբերվել է շուրջ 5,9 խ/մ հաճարենու կողահատ տախտակ, հաճարենու 1,20 սմ երկարության 50 սմ տրամագծով 27 գերան, 3 խմ մշակված տախտակի մնացորդ, իսկ արտադրամասի տարածքում կայանած «Զիլ» ավտոմեքենայի թափքում՝ 6 խ/մ հաճարենու կողահատ տախտակ:
- Գեղահովիտ գյուղում գործող փայտամշակման արտադրամասի տարածքում հայտնաբերվել է շուրջ 7,6 խ/մ հաճարենու կողահատ տախտակ և հաճարենու 45-60 սմ տրամագծով 23 գերան:
- Նոյեմբերյան քաղաքից շուրջ 1 կմ հեռավորությամբ գործող փայտամշակման արտադրամասի տարածքում հայտնաբերվել է շուրջ 18 խ/մ հաճարենու, 1 խ/մ կաղնու կողահատ տախտակ, 1 խ/մ հաճարենու փայտաձող, 10 մ բոխու մանրատախտակ, հաճարենու 40-55 սմ տրամագծով՝ 6, կաղնու 30-35 սմ տրամագծով՝ 5 գերան:
- Գանձասար գյուղում գործող փայտամշակման արտադրամասի տարածքում հայտնաբերվել է շուրջ 5 խ/մ հաճարենու կողահատ տախտակ:
- Գեղահովիտ գյուղում գործող փայտամշակման արտադրամասում հայտնաբերվել է շուրջ 0,048 խ/մ արկղի կողահատ տախտակ և 2 խ/մ վառելափայտ:
- Աչաջուր գյուղի տներից մեկի զննությամբ հայտնաբերվել է հաճարենու 33-48 սմ երկարությամբ կտրտված շուրջ 8 խ/մ վառելափայտ, 4 խ/մ արկղի դետալ, արկղի դետալների համար կտրտված 2 խ/մ հումք, 3 խ/մ փայտանյութի թափոն, հաճարենու 8 խ/մ կողահատ տախտակ, հաճարենու 16 գերան:
- Իջևան քաղաքի Արցախյան փողոցում գտնվող փայտամշակման արտադրամասի տարածքում հայտնաբերվել է հաճարենու շուրջ 28 խ/մ տախտակ, իսկ Երևանյան փողոցի տներից մեկում գործող փայտամշակման արտադրամասում՝ շուրջ 3.5 խ/մ հաճարենու կողահատ տախտակ և հաճարենու 1,5 խ/մ գերան:
- Ենոքավան գյուղում գործող մի հիմնարկության տարածքում հայտնաբերվել է 7 խ/մ վառելափայտ:
- Հովք գյուղում գործող փայտամշակման արտադրամասի տարածքում հայտնաբերվել է հաճարենու 33-48 սմ երկարությամբ կտրտված շուրջ 8 խ/մ և լորենու 0,2 խ/մ տախտակ:
- Գեղահովիտ գյուղում գործող փայտամշակման արտադրամասի տարածքում հայտնաբերվել է շուրջ 16,5 խ/մ վառելափայտ և 0,1 խ/մ տախտակ:

ԿՀԴՊ ԳՎ


`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: