Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


24.10.2017 18:09

ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի ելույթը ոստիկանության կոլեգիայի նիստում 23.10.2017 թ.

ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի ելույթը ոստիկանության կոլեգիայի նիստում 23.10.2017 թ.

Հայաստանի Հանրապետության մեծարգո պարոն Նախագահ, Գերագույն գլխավոր հրամանատար,

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը շուտով կմտնի 2018 թվական, որը հանգրվանային է նախորդ տարիներին կատարված աշխատանքները վերլուծելու, ամփոփելու և լուրջ եզրահանգումներ անելու առումով: Հանգրվանային է նախ և առաջ այն պատճառով, որ սահմանադրական բարեփոխումների նոր իրավակարգավորումները նախատեսում են ավելի բարձր նշաձող ոստիկանական գործունեության բոլոր ուղղություններով: Կարող ենք հստակ փաստել, որ 2011-2014 թվականները ոստիկանական բարեփոխումների առաջին փուլն էին, որոնք բնորոշվեցին իրավակիրառական մեծածավալ փոփոխություններով: 2014-2017 թվականների ժամանակահատվածը ոստիկանության՝ քաղաքացիներին ծառայություններ մատուցող ստորաբաժանումների վերամեկնարկի, հակակոռուպցիոն արդյունավետ քաղաքականության որդեգրման, նախկինից ժառանգություն մնացած բյուրոկրատական կարծրատիպերի վերացման և ոստիկանության նկատմամբ հանրային վստահության ամրապնդման շրջանն էր: Թերևս ամենահագեցած շրջանը, ուր արձանագրվեցին ինչպես տպավորիչ ձեռքբերումներ, այնպես էլ բացեր, թերացումներ և նոր մարտահրավերներ:
Այսօր ես չեմ թվարկելու մեր ձեռքբերումները, քանի որ Դուք, մեծարգո պարոն Նախագահ, ոստիկանության համակարգի վերաբերյալ ամենաիրազեկ պաշտոնատար անձն եք: Բացի այդ, ոլորտի բարեփոխումների առանցքային բոլոր հարցերով համակարգը մշտապես զգացել է Ձեր անվերապահ աջակցությունը, վստահությունը և, իհարկե, ամենօրյա խիստ վերահսկողությունը:
Վերջին վեց տարիների ընթացքում կուտակվել է ահռելի փորձ՝ ոստիկանությունից մեր հասարակության ակնկալիքները հետայսու հասկանալու համար, քանի որ հասարակական անվտանգությանը սպառնացող գործոնների զարգացման միտումներն այլևս պարզ են:
Խոսքը վերաբերում է համակարգում կոռուպցիոն հանցագործություններ ծնող պատճառների ու պայմանների վերացման կամ դրանց նվազեցման քաղաքականությանը, պաշտոնեական իրավախախտումների նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունքի, ահաբեկչական բնույթ ունեցող հանցագործությունների վաղ կանխարգելմանն ու էքստրեմիզմի նկատվող «բջիջների» վերացմանը, հասարակական հնչեղություն ստացած բռնի և բռնի-շահադիտական հանցագործութունների բացահայտմանը:
Մարդու իրավունքների ոլորտում օրակարգային են մնում խաղաղ հավաքի իրավունքի պաշտպանության, այս հիմնարար իրավունքի չարաշահումներին ու զանգվածային անկարգություններին սառնասրտությամբ և բարձր պրոֆեսիոնալիզմով հակազդելու խնդիրները:
2016 թվականի հուլիսյան դեպքերի ժամանակ ոստիկանությունը յուրօրինակ փորձություն անցավ սահմանադրական կարգի դեմ ուղղված նոր մարտահրավերներին դիմակայալիս: Անձամբ Ձեր հանդուրժողականության, շտապողականությանը տուրք չտալու, իրավապահ մարմինների միջև փոխգործակցությունը բարձր մակարդակով ապահովելու և հասարակության առողջ ուժերը համախմբելու կարողության շնորհիվ հնարավոր եղավ կատարված առանձնապես ծանր հանցագործության հետևանքները հասցնել նվազագույնի: Ոստիկանության համար կորուստները անդառնալի ծանր էին, քանի որ սպանվեցին երեք ծառայողներ:
Այնուամենայնիվ, նշված օրերին ոստիկանության աշխատանքի նկատմամբ հասարակության վերաբերմունքը միանշանակ չէր: Անշուշտ, դա նախ և առաջ պայմանավորված էր ոստիկանական հարկադրանքի կիրառմամբ, որից բխող հուզական արձագանքը օրինաչափորեն ուղեկցում է բոլոր պետությունների ոստիկանություններին: Առանձին կոնկրետ դեպքերում, սակայն, ուժի կիրառման անհամաչափ դրսևորումներից խուսափել չհաջողվեց: Ցավոք սրտի, չհաջողվեց նաև իրադարձություների վայրում լիակատար ապահովել լրագրողական մասնագիտական գործունեություն իրականացնող անձանց անվտանգությունը: Այս իրողությունները հարկադրում են մեզ ձեռնարկել լրացուցիչ համակարգային քայլեր:
Վերջին շրջանում հասարակական հնչեղություն ստացած հանցագործությունները լուրջ մտահոգվելու առիթ են տալիս նախ և առաջ մեզ: Պատանդառությունը, հրազենով կատարվող սպանությունները և բռնության գործադրմամբ այլ ծանր հանցագործությունների խափանումն ու բացահայտումը ոստիկանության օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումների թիվ մեկ խնդիրն է:
Առաջիկա ամիսների ընթացքում մենք պատրաստվում ենք վերանայել օպերատիվ-հետախուզական գործունեության ոլորտում գերատեսչական քաղաքականության ուղղությունները: Մասնավորապես, օպերատիվ-հետախուզական ուժերն ու միջոցները լիարժեք կուղղվեն նման հանցագործությունների վաղ կանխարգելմանն ու բացահայտմանը, կմշակվեն և կներդրվեն հանցավորության դեմ պայքարում քաղաքացիներից աջակցություն ստանալու, համագործակցության ժամանակակից և միջազգային փորձի վրա հիմնված ընթացակարգեր: Գործողության մեջ կդրվեն օպերատիվ-հետախուզական ոչ ավանդական միջոցառումներ, ինչպես օրինակ՝ օպերատիվ փորձարարությունը, օպերատիվ ներդրումները և այլն: Կազմակերպված հանցավոր խմբերի գործունեության նկատմամբ օպերատիվ մշտադիտարկումը կկրի ռազմավարական բնույթ: Առաջարկություններ կներկայացվեն օպերատիվ-հետախուզական օրենսդրությունը կատարելագործելու ուղղությամբ, կուժեղացվի համագործակցությունը ինչպես այլ գերատեսչությունների օպերատիվ ծառայությունների, այնպես էլ քննչական մարմինների և դատախազության հետ:
Հասարակության կողմից ոստիկանությանն ուղղված են հարցապնդումներ, և մենք լի ենք վճռականությամբ՝ դրանց պատասխանելու գործով:
Ժողովրդավարական հասարակությանը հարիր ոստիկանություն ունենալը այլևս անշրջելի գործընթաց է, և այստեղ ներկա գտնվող յուրաքանչյուր սպա շատ լավ գիտակցում է իր անձնական պատասխանատվությունն այդ գործում:
Հայաստանի Հանրապետության ոստիկանության ապագան նրա փոխակերպվելն է պրոֆեսիոնալ ոստիկանության: Վերջինս սոսկ գործելակերպ չէ, այլ համակարգ, որը հանցավորությանը հակազդելու ավանդական գործառույթից բացի, աջակցելու է քաղաքացիներին՝ իրենց սահմանադրական իրավունքների պաշտպանության գործում:
Այսօր մենք պատրաստ ենք հասարակության դատին և Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել «Ոստիկանության մասին» օրենքի նոր նախագիծ, ուր իրենց լուծումը կստանան մի շարք օրակարգային հարցեր և կդրվեն պրոֆեսիոնալ ոստիկանության իրավական հիմքերը: Նոր օրենսդրական կարգավորումները խարսխված կլինեն այս ընթացքում կուտակված պատկառելի փորձի և միջազգային ստանդարտների վրա: Իհարկե, ցանկացած բարեփոխումների կուլմինացիան օրենսդրական փոփոխությունները չեն: Իրական առաջընթացի համար մեզնից պահանջվելու է արժեքային նորացված և վերաիմաստավորված համակարգ: Մեր ապագայի կարգախոսները լինելու են մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը, մարդասիրությունը, պրոֆեսիոնալիզմը և օրինականության սկզբունքով անվերապահ կաշկանդվածությունը: Կասկածից դուրս է, որ նման սկզբունքների իրագործումը կբերի ոստիկանության նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը:
Մեծարգո պարոն Նախագահ, տարբեր տարիներին Ձեր կողմից ոստիկանությանը հասցեագրված ուղերձները մեզ համար եղել և մնում են գործունեության ծրագրային ուղենիշեր, որոնց իրագործումը մեր սպայական պատվի և պատասխանատվության հարցն է:
Օգտվելով առիթից, թույլ տվեք ողջ համակարգի անունից շնորհակալություն հայտնել Ձեզ՝ ոստիկանության նկատմամբ մշտական հոգատարության, մեր սխալների ու բացթողումների նկատմամբ հայտնի չափով ներողամտության համար: