ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
    Լրագրողները կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարով
  • (+374) 11 56-02-63
  • Ֆաքս
    (+374) 11 54-73-14
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 098-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ԿՀԴՊ ԳՎ 3-րդ (Բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների, թրաֆիքինգի, անօրինական միգրացիայի և ահաբեկչության դեմ պայքարի) վարչության 2-րդ (Թրաֆիքինգի դեմ պայքարի) բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Վաչե Հովսեփյան հեռ. 011- 56-39-63)

Ձեր գրպանի անվտանգությունը

Գրպանահատության դեպքերը թեեւ արձանագրված հափշտակությունների շարքում այնքան էլ մեծ թիվ չեն կազմում, սակայն դա չի նշանակում, որ այն այլեւս «վերացող» հանցատեսակ է: Պարզապես գրպանահատության դեպքերի մի զգալի մասը այդպես էլ մնում է լատենտային, քանի որ տուժողներից շատերը կա՛մ կորցրած գումարի չափից ելնելով, կա՛մ այլ պատճառաբանությամբ նախընտրում են իրենց հետ կատարվածի մասին ոստիկանություն չդիմել:

Գրպանահատությունն այն հանցագործություններից է, որոնց դեպքում հանցագործ-տուժող կապն անմիջական է: Ցանկացած գրպանահատ, ի տարբերություն գողությունը նախընտրողների, քաջ գիտակցում է, որ ամեն պահի կարող է արժանանալ տուժողի հակազդմանը:

«Բարձր պրոֆեսիոնալիզմ» պահանջող այս «մասնագիտության» ներկայացուցիչները հիմնականում գործում են մարդաշատ վայրերում եւ, որպես կանոն, միայնակ չեն լինում. շատ դեպքերում «բացահայտվելուց» կամ բռնվելուց խուսափելու համար գրպանահատներն ունենում են աջակիցներ, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են ուշադրություն շեղել կամ գողոնն աննկատ հեռացնել դեպքի վայրից:

Ցանկության դեպքում յուրաքանչյուր աչալուրջ մարդ շուկաներում կամ տոնավաճառներում կարող է ի հայտ բերել գրպանահատներին. նրանք, որպես կանոն, ոչ թե առաջարկվող ապրանքատեսակներով են հետաքրքրվում, այլ գնորդների դրամապանակներով, պայուսակներով ու գրպաններով: Մեկը թիրախ է ընտրում, հարմար թեկնածուի դեպքում նշան տալիս գործընկերոջը, որն էլ հարմար առիթ ստեղծելով` հրմշտոց կամ ուշադրությունը շեղող մեկ այլ հնարք, ձեռքը տանում է զոհի պայուսակը կամ գրպանը, հանում դրամապանակը, որն անմիջապես փոխանցում է այդտեղով անցնող երրորդ ընկերոջը: Եվ այսքանից հետո, եթե նույնիսկ տուժողը նույն պահին հասկանում է, որ դրամապանակն անհետացել է, միեւնույն է, չի կարողանում դրա կորստի մեջ մեղադրել իր կողքին հայտնված կասկածելի անծանոթին, քանի որ իրեղեն ապացույցն արդեն բոլորովին այլ մարդու մոտ է, որը, որպես կանոն, աննկատ է մնում ներկաների համար:

Եթե գրպանահատը գիտակցում է, որ իր «հմուտ ձեռքերն» անզոր են նպատակին հասնելու համար, գործի է դնում կտրող գործիքներ:

Գրպանահատները հիմնականում նախընտրում են գործել հասարակական տրանսպորտում, շուկաներում եւ խանութներում, բանկոմատների հարեւանությամբ եւ այլն:

Գրպանահատների գործողություններից չտուժելու համար անհրաժեշտ է խստագույնս պահպանել մի քանի կանոններ:

Նախ` առեւտրի գնալիս աշխատեք ձեզ մոտ նախատեսվածից ավելի գումար չպահել: Հնարավորության դեպքում օգտվեք վճարման անկանխիկ միջոցներից` պլաստիկ քարտերից:

Եթե, այնուամենայնիվ, որոշակի գումար պահելու անհրաժեշտություն կա, ապա խորհուրդ ենք տալիս ամբողջ գումարը նույն դրամապանակում եւ նույն գրպանում չտեղավորել. փողը մասերի բաժանեք եւ պահեք տարբեր գրպաններում. նախընտրելի է մասը կորցնել, քան` ամբողջը: Առավել ապահով են հագուստի ներքին գրպանները, հատկապես այնպիսիք, որոնք փական ունեն:

Աշխատեք, որ դրամապանակը գրպանից կամ պայուսակից չերեւա. խորհուրդ չի տրվում դրամապանակը, փողը կամ այլ արժեքավոր իր տաբատի հետեւի գրպանում տեղավորել: Առավել հարմար եւ անվտանգ են պարանոցից կախված կամ գոտու վրա ամրացված դրամապանակները. այդ դեպքում գրպանահատը զրկվում է աննկատ գործելու հնարավորությունից, սակայն դա էլ կարող է գայթակղիչ թվալ կողոպտիչներին:

Կանանց խորհուրդ ենք տալիս պայուսակները մշտապես փակ պահել, իսկ մարդաշատ վայրերում առաջ բերել եւ ձեռքը պահել վրան: Սուպերմարկետներում աշխատեք պայուսակը սայլակի մեջ չդնել, քանի որ կարող են շեղել ձեր ուշադրությունն ու աննկատ թռցնել:

Խուսափեք դրամապանակի պարունակությունը «հրապարակավ» հաշվելուց: