ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
    Լրագրողները կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարով
  • (+374) 11 56-02-63
  • Ֆաքս
    (+374) 11 54-73-14
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 098-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ԿՀԴՊ ԳՎ 3-րդ (Բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների, թրաֆիքինգի, անօրինական միգրացիայի և ահաբեկչության դեմ պայքարի) վարչության 2-րդ (Թրաֆիքինգի դեմ պայքարի) բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Վաչե Հովսեփյան հեռ. 011- 56-39-63)

2010 թ. նոյեմբերի 8-ից 11-ը Դոհայում կայացավ...

2010 թ. նոյեմբերի 8-ից 11-ը Դոհայում (Քաթարի Պետություն) կայացավ Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանը, որի աշխատանքներին մասնակցում էին Ինտերպոլի 141 անդամ-երկրների պատվիրակություններ (շուրջ 650 ներկայացուցիչներ): Նստաշրջանին նախորդեց 21-րդ դարի հանցավորության դեմ պայքարի մարտահրավերների վերաբերյալ նախարարական վեհաժողովը, որի քննարկումների ընթացքում մասնավորապես ընդգծվեց Կազմակերպության կենտրոնական դերակատարումն իրավապահպանության բնագավառում եւ միաձայն ընդունվեց միջազգային անվտանգությանը վերաբերող ընդհանրական Հռչակագիր, որը ոստիկանական ոլորտում կհանդիսանա ապագա նախաձեռնությունների հիմքը: 
Interpol-002Վեհաժողովի ավարտին հնչած առաջարկությունները դարձան նոյեմբերի 7-ին Դոհայում մեկնարկած նստաշրջանի աշխատանքների ելակետը:  Որպես դիտորդ մասնակցում էին ՄԱԿ-ի, Եվրամիության, Բանկային անվտանգության միջազգային ընկերակցության, Եվրոպական կենտրոնական բանկի, Աֆրիկյան միության կազմակերպության, Եվրոպոլի եւ մի շարք այլ հեղինակավոր ոստիկանական, իրավապահ ու շահագրգիռ միջազգային կազմակերպությունների եւ կառույցների ներկայացուցիչներ: 
Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի աշխատանքները ղեկավարում էին Ինտերպոլի Գործադիր կոմիտեի նախագահ Կու Բուն Հյուն, Գլխավոր քարտուղար Ռոնալդ Նոբլը` Գլխավոր քարտուղարության 58 աշխատակիցների անմիջական աջակցությամբ:
ՀՀ պատվիրակությունը ներկայացնում էր ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետ, ոստիկանության գնդապետ  Վարդան Եղիազարյանը: 
Բացման արարողությանը ներկա էին Քաթարի Պետության Շեյխի փոխանորդ Թամիմ Բին Համադ Ալ-Թանին, պետնախարար, ինքը եւ ՆԳ նախարար Շեյխ Աբդուլահ Բին Նասեր Խալիֆա Ալ-Թանին եւ բարձրաստիճան պաշտոնատար այլ անձինք: 
ՆԳ նախարարն իր ելույթում նշեց, որ հանցավորության դեմ պայքարում հաջողության բանալին ուղղակի կոորդինացիան է, տեղեկությունների եւ լավագույն փորձի փոխանակումը տարբեր երկրներից ժամանած ոստիկանական պատվիրակությունների միջեւ: Նա միեւնույն ժամանակ հայտնեց իրենց պետության կողմից Ինտերպոլի անվտանգության համաշխարհային համալիրին 2 միլիոն ԱՄՆ դոլարի նվիրատվության մասին:

Ինտերպոլի Գլխավոր քարտուղար Ռոնալդ Նոբլը նշեց, որ Ինտերպոլի ազդեցությունը, որպես քրեական ոստիկանության միջազգային կազմակերպություն, ամբողջ աշխարհում  մեծանում է: Անցյալ մեկ տարվա ընթացքում Ինտերպոլի կողմից զգալի քայլեր են ձեռնարկվել 21-րդ դարի հանցավորության մարտահրավերների, մասնավորապես` ահաբեկչության, կազմակերպված հանցավորության եւ հանցավորության այլ տեսակների դեմ պայքարում, ինչպես եւ փոխանակվող տեղեկատվության լիարժեքության ու անվտանգության ապահովման ուղղությամբ: Կազմակերպությունը միջոցներ է ձեռնարկում ահաբեկչության եւ անդրազգային հանցավորության դեմ պայքարում յուրաքանչյուր պետության ոստիկանության գործադրած ջանքերի հաջողությունն ապահովելու համար: Այսօր հատկապես կարեւոր է խթանել միջազգային համագործակցությունը ոստիկանական ուժերի միջեւ` անվտանգությունը երաշխավորելու համար: Կազմակերպության գործունեության արդյունավետության աճի մասին վկայում են հաջողությամբ ավարտված գործերը եւ ոստիկանական լայնածավալ միջազգային միջոցառումները, որոնք պարզորոշ ցույց են տալիս համաշխարհային ոստիկանական համագործակցության ոլորտում ԱԿԲ-ների դերի կարեւորությունը:
Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ընթացքում քննարկվեցին քրեական ոստիկանական միջազգային համագործակցության, անդամ-երկրների ԱԿԲ-ների զարգացման, ինչպես եւ Կազմակերպության գործունեության հետ կապված մի շարք կարեւորագույն հարցեր:

Interpol-003Գլխավոր ասամբլեայի աշխատանքների ընթացքում, որպես հանցավորության դեմ պայքարի առաջնահերթ խնդիրներ, քննարկման առարկա դարձան`
- ահաբեկչությունը, ապօրինի միգրացիան, 
- թրաֆիքինգը` մարդկանց առք ու վաճառքը, անչափահասների դեմ ուղղված հանցագործությունները եւ կանանց ու երեխաների սեռական շահագործումը,
- կազմակերպված հանցավորությունը եւ թմրանյութերի ապօրինի շրջանառությունը,
- տնտեսական եւ ֆինանսական հանցագործությունները, այդ թվում` դրամանենգությունը եւ կեղծարարությունը,
- հափշտակված ավտոտրանսպորտի եւ մշակութային արժեքների շրջանառությունը, 
- կիբերհանցավորությունը եւ այլ հարցեր:
Քննարկվեցին նաեւ Գլխավոր քարտուղարության գործունեությանն առնչվող եւ կազմակերպության ֆինանսական կարգավորման խնդիրներ: 
Քննարկվող հարցերի վերաբերյալ ընդունվեցին համապատասխան որոշումներ: 
Նստաշրջանի արդյունքներով կիրառական նշանակություն ունեցող   նյութերը եւ համապատասխան որոշումները մշակվելուց հետո կտրամադրվեն ոստիկանության շահագրգիռ ծառայություններին, այլ իրավապահ մարմինների եւ գերատեսչությունների: 
Կազմակերպության ղեկավարման հարցերի շրջանակում անցկացվեցին նաեւ Գործադիր կոմիտեի մանդատը լրացած` Եվրոպայի համար փոխնախագահի ընտրությունները: 
Կազմակերպության Գործադիր կոմիտեում ռոտացիայի նպատակով ժամկետը լրացած պատվիրակների թափուր տեղերը համալրելու նպատակով անցկացված ընտրությունների արդյունքում Կազմակերպության փոխնախագահ ընտրվեց Ֆրանսիայի ներկայացուցիչ տիկին Բալեստրազին:
Այս տարի լրացավ կազմակերպության գլխավոր քարտուղար Ռոնալդ Նոբլի պաշտոնավարման ժամկետը: Գլխավոր ասամբլեայի աշխատանքներին մասնակցած պատգամավորները առաջադրեցին եւ պաշտպանեցին գործող գլխավոր քարտուղար Ռ. Նոբլի թեկնածությունը, ով, համաձայն Ինտերպոլի կանոնադրության, վերընտրվեց իր պաշտոնում` 2010-2015 թթ. համար:
Գլխավոր ասամբլեայի ընթացքում անցկացվող ԱԿԲ-ների պետերի ավանդական խորհրդակցությանը քննարկվեցին ոստիկանական միջազգային համագործակցության գործնական բնույթի հրատապ հարցեր, որոնց ԱԿԲ-ներն առնչվում են ամենօրյա աշխատանքներում: 
Մտքերի փոխանակության ակտիվ մասնակցություն ունեցավ ՀՀ պատվիրակությունը, մասնավորապես` միջազգային համագործակցության եւ ԱԿԲ-ների հետագա զարգացվան վերաբերյալ ծրագրերի քննարկումների ընթացքում: 
ՀՀ պատվիրակը  գործնական  հարցերի շուրջ հանդիպումներ ունեցավ Ինտերպոլի Գլխավոր քարտուղարության, ԱՊՀ երկրների, ԱՄՆ-ի, ԱՄԷ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Լեհաստանի, Իրանի եւ այլ անդամ-երկրների ոստիկանական ծառայությունների եւ Ինտերպոլի ԱԿԲ-ների ղեկավարների, ինչպես եւ կազմակերպության նախագահ Կու Բուն Հուի հետ:
ՀՀ ոստիկանության պատվիրակին ընդունեց Ինտերպոլի Գլխավոր քարտուղար Ռ. Նոբլը: Քննարկվեցին ՀՀ ոստիկանության հետ Կազմակերպության համագործակցությանը եւ ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի զարգացմանը, այդ թվում` օժանդակության ցուցաբերմանն առնչվող հարցեր: 
Հանդիպման ընթացքում Ռոնալդ Նոբլն ընդգծեց, որ Կազմակերպության արդյունավետ գործունեության գրավականը, վերջին հաշվով, ոստիկանության ազգային ծառայություններն են, որոնք անմիջականորեն մասնակցում են հանցավորության դեմ պայքարին, ինչի ապացույցն են Ինտերպոլի ոստիկանական ընտանիքում համագործակցության արդյունքում ձեռք բերված անվիճելի ցուցանիշները: 
Գլխավոր քարտուղարը բարձր գնահատական տվեց Հայաստանի ոստիկանության կողմից հանցավորության դեմ պայքարում ձեռք բերված նվաճումներին, մասնավորապես ընդգծեց ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի մասնագիտական պատրաստվածության բարձր մակարդակը, ղեկավարության կողմից առօրյա գործունեության որակյալ կազմակերպումը եւ հետագա զարգացման ուղիների ճիշտ ընտրությունը:
2011 թ. աշնանը Գլխավոր ասամբլեայի հաջորդ` 80-րդ նստաշրջանի անցկացման վայր է ընտրվել Վիետնամը: 
Բարձր գնահատելով նոյեմբերի 8-ից 11-ը կայացած Գլխավոր ասամբլեայի կողմից կատարված արդյունավետ աշխատանքը,  ինչի մասին վկայում են մի քանի օր տեւած ինտենսիվ քննարկումները, անդամ-երկրների պատվիրակների ակտիվ մասնակցությունը եւ ընդունված որոշումները` Քաթարի Պետության պետնախարար, ՆԳ նախարար Շեյխ Աբդուլահ Բին Նասեր Խալիֆա Ալ-Թանին Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանը պաշտոնապես հայտարարեց  փակված:
 
ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ