ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
    Լրագրողները կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարով
  • (+374) 11 56-02-63
  • Ֆաքս
    (+374) 11 54-73-14
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 098-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ԿՀԴՊ ԳՎ 3-րդ (Բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների, թրաֆիքինգի, անօրինական միգրացիայի և ահաբեկչության դեմ պայքարի) վարչության 2-րդ (Թրաֆիքինգի դեմ պայքարի) բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Վաչե Հովսեփյան հեռ. 011- 56-39-63)

2011 թ. հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 3-ը Հանոյում...

2011 թ. հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 3-ը Հանոյում (Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն) կայացավ Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանը, որի աշխատանքներին մասնակցում էր Ինտերպոլի 142 անդամ երկրների պատվիրակությունների շուրջ 630 ներկայացուցիչ:
ՀՀ պատվիրակությունը ներկայացնում էր ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետ, ոստիկանության գնդապետ  Վարդան Եղիազարյանը:
Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի աշխատանքները ղեկավարում էին Ինտերպոլի գործադիր կոմիտեի նախագահ Կու Բուն Հյուն և Գլխավոր քարտուղար Ռոնալդ Նոբլը` Գլխավոր քարտուղարության 63 աշխատակիցների անմիջական աջակցությամբ:
Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանը բացվեց անդրազգային հանցավորության ավանդական և նոր դրսևորումների դեմ պայքարում իրավապահ մարմիններին ուղղված զգոնության կոչով:
 
 09-11-2011-9Վեհաժողովի քննարկմանն էին դրված երեխաների սեռական շահագործմանը, ծովահենությանը, հրազենի ապօրինի շրջանառությանն ու փախուստի մեջ գտնվող հանցագործների հետախուզմանը վերաբերող հարցեր:
Բացման խոսքում Վիետնամի վարչապետ Նգույեն Խուան Ֆուկը հայտարարեց, որ իրենց երկրի կառավարությունն առանձնահատուկ կարևորում է համագործակցությունն Ինտերպոլի հետ, ինչը նպաստում է միջազգային հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը:
Ինտերպոլի Գլխավոր քարտուղար Ռոնալդ Նոբլը նշեց, որ Ինտերպոլի ազդեցությունն ամբողջ աշխարհում մեծանում է և անդամ պետությունների ներկայացուցիչներին կոչ արեց շարունակել ակտիվ մասնակցություն ցուցաբերել Ինտերպոլի նոր ճամփորդական փաստաթղթերի նախաձեռնությանը, ինչի շնորհիվ կհզորանա ոստիկանական տարածաշրջանային և միջազգային համագործակցությունն անդրազգային հանցավորության դեմ պայքարում:
Նստաշրջանի ընթացքում քննարկվեցին քրեական ոստիկանական միջազգային համագործակցության, անդամ երկրների ԱԿԲ-ների զարգացման, ինչպես և կազմակերպության գործունեության հետ կապված մի շարք հարցեր:
  
 
 
Քննարկված հարցերի վերաբերյալ ընդունվեցին համապատասխան որոշումներ:
ՀՀ ոստիկանության պատվիրակին ընդունեց Ինտերպոլի Գլխավոր քարտուղար Ռ.Նոբլը: Քննարկվեցին ՀՀ ոստիկանության հետ կազմակերպության համագործակցությանը և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի զարգացմանը, այդ թվում՝ օժանդակության ցուցաբերմանն առնչվող հարցեր:
ՀՀ պատվիրակը գործնական հանդիպումներ ունեցավ նաև Ինտերպոլի գլխավոր քարտուղարության, ԱՊՀ երկրների, ԱՄՆ-ի, ԱՄԷ-ի, Ֆրանսիայի, Լեհաստանի և այլ անդամ երկրների ոստիկանական ծառայությունների ու Ինտերպոլի ԱԿԲ-ների ղեկավարների, ինչպես և կազմակերպության նախագահ Կու Բուն Հուի հետ:
2012 թ. աշնանը Գլխավոր ասամբլեայի հաջորդ նստաշրջանի անցկացման վայր ընտրվեց Իտալիան:
 
 



ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ