1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Խուլիգանություն Աղավնավանքում. Դիլիջանի ոստիկանների բացահայտումը

Նոյեմբերի 12-ի երեկոյան ոստիկանության Դիլիջանի բաժնում ստացվեց հաղորդում, որ Տավուշի մարզի Աղավնավանք գյուղի գինետան մոտ մի խումբ անձանց միջև տեղի է ունեցել վեճ ու ծեծկռտուք, նույնիսկ կրակոց է հնչել:
Նույն օրը Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ՝ քրեական օրենսգրքի 4 հոդվածի հատկանիշներով` ֆիզիկական ներգործություն, գույքը ոչնչացնելը կամ վնասելը, զենքի գործադրմամբ խուլիգանություն և հրազեն ապօրինի կրելը:
Իրականացվեցին անհետաձգելի գործողություններ. դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեցին երկու պարկուճ, արնանման հետքերով անձեռոցիկ, այլ նմուշներ: Նշանակվեցին փորձաքննություններ, այդ թվում` դատաբժշկական: Դեպքի վայրում եղած վնասված մեքենաները տեղափոխվեցին բաժնի պահպանվող հատուկ տարածք, հարցաքննվեցին վկաներ, նաև` տուժող ճանաչված երկու անձ՝ երկուսն էլ տեղի բնակիչ: Միաժամանակ ձեռնարկվեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:
Ի վերջո, սկսեցին ուրվագծվել միջադեպի մանրամասները: Ըստ նախնական տվյալների` հյուրատան մոտ անօդաչու սարք կամ, այլ կերպ ասած` դռոն թռցնելու հարցի շուրջ վիճաբանությունը ծագել էր Աղավնավանքի 24-ամյա բնակչի և գինետան 37-ամյա սեփականատիրոջ միջև: Այնուհետև միջամտել են մի կողմից՝ Աղավնավանքի 51-ամյա մի բնակիչ, մյուս կողմից` հանրապետության տարբեր տարածքների 28-ից 37 տարեկան յոթ բնակիչ: Վանաձորի, Երևանի Ջրվեժ բանավանի, Ձորաղբյուրի և Փարաքարի 7 բնակիչ ձերբակալվել ու ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին:
Դիլիջանի քրեական հետախույզների ստացած օպերատիվ տեղեկության համաձայն` հրազենի գործադրմամբ խուլիգանությունը կատարել էր 28-ամյա մի երիտասարդ: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ նրան և հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:
Բացահայտումն ամբողջացնելու նպատակով քննչական գործողություններն ու օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: