1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 2-ից 3-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 2-ից 3-ը

Բացահայտվել է 98 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝ 13 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 11 դեպք՝ հոգեկան ներգործության, 8 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 7 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 6-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության և խարդախության, 5 դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման, 3-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության և թմրանյութի իրացման, 2-ական դեպք՝ բնակարանային գողության, փաստաթղթի կեղծիքի և ինքնասպանության հասցնելու:
Բացահայտվել են նաև վստահված գույքի հափշտակման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, սառը զենք կրելու, հրազենի ապօրինի շրջանառության և այլ դեպքեր:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝ անձնական ունեցվածքի գողության 4, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու 2 դեպք:
Հայտնաբերվել է 17 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցված 13 ավտովթարի հետևանքով 1 մարդ զոհվել է, 15-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: