1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության գվարդիա
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ guardia@police.am


 

 
 
 

 

 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 30-ից փետրվարի 2-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 30-ից փետրվարի 2-ը

Բացահայտվել է 292 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝
81 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
28 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
23 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
22 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
19 դեպք՝ հոգեկան ներգործության,
17-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խարդախության,
12 դեպք՝ փաստաթուղթ կեղծելու,
10 դեպք՝ սառը զենքի հայտնաբերման,
7 դեպք՝ խուլիգանության,
5 դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման,
4-ական դեպք՝ պաշտոնեական լիազորություններ չարաշահման, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու,
3-ական դեպք՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի,
2-ական դեպք՝ թմրամիջոցի մաքսանենգության, անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառության, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման, երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու։

Բացահայտվել է շորթման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, համակարգչային հափշտակության, մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելու, ինքնիրավչության, ապօրինի կերպով հրազեն, դրա հիմնական բաղկացուցիչ մասեր, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթեցման սարքեր պատրաստելու, ձևափոխելու, հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու, դատական ակտը չկատարելու, ձերբակալվածներին կամ քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից կյանքի կամ առողջության համար վտանգ ներկայացնող առարկաներ պահելու, սուտ մատնության, հետամտելու, դատավարության մասնակիցների լիազորությունների իրականացումը խոչընդոտելու և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
2-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության, անձնական ունեցվածքի գողության։

Հայտնաբերվել է 13 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 6 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն
Անցած 3 օրում գրանցվել է 28 ավտովթար․ 1 մարդ մահացել է, 35-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: