1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Անհարգալից վերաբերմունք հարևանների նկատմամբ

Հուլիսի 23-ին, ժամը 20.25-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն  է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ իր հարևանը դանակով մտել է իր տուն և հարձակվել  իր վրա:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, 1959 թ. ծնված Վաչագան Խ.-ն, անհարգալից վերաբերմունք դրսևորելով հարևանների նկատմամբ, մոտ 30 րոպե խանգարել է Հասրաթյան փողոցի թիվ 6 շենքի բնակիչների հանգիստը` տալով   հայհոյանքներ ու կացնով հարվածել և վնասել է 1958 թ. ծնված Էմմա Ա.-ի բնակարանի մուտքի դուռը:
Ժամը 23.00-ին,  Վաչագան Խ.-ն հաղորդում է տվել ոստիկանությունում, որ Էմմա Ա.-ի ամուսինը` 1953 թ. ծնված Գեղամ Կ.-ն  անհիմն ծագած վիճաբանության ժամանակ, ձեռքով հարվածել է իր դեմքին:  
Նշանակվել են դատաբժշկական և ապրանքագիտական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:
 
 
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: