ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

ՌԴ օրենսդրություն

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության և Ռուսաստանի դաշնության ներքին գործերի նախարարության միջև Հայստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև կամավոր վերաբնակեցման գործընթացի կարգավորման մասին
 
Ընդունող մարմին` ՀՀ Ազգային ժողով     
Ընդունման օր` 19.12.2003    
                      
    Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև կամավոր վերաբնակեցման գործընթացի կարգավորման մասին 1997 թ. օգոստոսի 29-ին Մոսկվա քաղաքում ստորագրված Համաձայնագրի (այսուհետ` Համաձայնագիր) իրականացման համար պայմաններ ստեղծելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությունը և Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարությունը (այսուհետ` լիազորված մարմիններ), Համաձայնագրի 10-րդ հոդվածի համապատասխան լիազորված լինելով իրականացնել Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն և Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն անձանց վերաբնակեցումը և Համաձայնագրի կատարման վերահսկումը` համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
 
Հոդված 1
 
Պայմանագրով սահմանված պայմաններով Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխվելու ցանկություն ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, կամ Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն մշտական բնակության տեղափոխվելու ցանկություն ունեցող Ռուսաստանի Դաշնություն քաղաքացիները սույն Արձանագրության 1 - ին և 3 - րդ հավելվածներով սահմանված ձևի միջնորդագրով (այսուհետ` միջնորդագիր) դիմում են համապատասխան լիազորված մարմիններին /նրանց ներկայացուցիչներին/, կամ ելքի պետության տարածքում գտնվող մուտքի պետության դիվանագիտական ներկայացուցչություններին. 
ա) Ռուսաստանի Դաշնությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները` Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններին /հյուպատոսական հիմնարկներին/,
բ) Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները` Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության ներկայացուցչությանը:
 
Հոդված 2
 
1. Մուտքի պետության լիազորված մարմինը /նրա ներկայացուցչությունը/ կամ ելքի պետության տարածքում գտնվող մուտքի պետության դիվանագիտական ներկայացուցչությունը /հյուպատոսական հիմնարկը/ 30 օրյա ժամկետում իրականացնում է միջնորդագրի գրանցումն ու Համաձայնագրի պայմաններին համապատասխանության ստուգումը: Լրացուցիչ ստուգման անհրաժեշտության դեպքում այդ ժամկետը կարող է երկարացվել, բայց ոչ ավելի քան 30 օրով:
2. Ստուգման ավարտից հետո մուտքի պետության լիազորված մարմինը /նրա ներկայացուցչությունը/ կամ ելքի պետության տարածքում գտնվող մուտքի պետության դիվանագիտական ներկայացուցչությունը /հյուպատոսական հիմնարկը/ համաձայնեցման նպատակով միջնորդագիրը 7 օրյա ժամկետում փոխանցում է ելքի պետության լիազորված մարմնին:
 
Հոդված 3
 
1. Ելքի պետության լիազորված մարմինը, 30 օրյա ժամկետում քննարկելով միջնորդագիրը նրանում կատարում է ելքին խոչընդոտող հանգամանքների առկայության կամ բացակայության մասին, նշում և այն 7 օրյա ժամկետում ուղարկում է մուտքի պետության լիազորված մարմնին, կամ ելքի պետության տարածքում գտնվող նրա ներկայացուցչությանը: Լրացուցիչ ստուգման անհրաժեշտության դեպքում այդ ժամկետը կարող է երկարացվել, բայց ոչ ավելի քան 30 օրով:
2. Ելքը խոչընդոտող հանգամանքների բացակայության դեպքում մուտքի պետության լիազորված մարմինը, կամ ելքի պետության տարածքում գտնվող նրա ներկայացուցչությունը 7 օրյա ժամկետում միջնորդագրով դիմած անձին տալիս է սույն Արձանագրության 2 - րդ և 4 - րդ հավելվածներով սահմանված ձևի տեղափոխման /վերաբնակման/ թույլտվություն:
3. Տեղափոխության /վերաբնակման/ թույլտվությունն ուժի մեջ է երեք տարի:
4. Տեղափոխության /վերաբնակման/ թույլտվության մերժման դեպքում քաղաքացիներն իրավունք ունեն ներկայացնել միջնորդագիր` կրկնակի քննարկման համար, բայց ոչ շուտ քան առաջին անգամ դիմելուց 6 ամիս անց: 
5. Լիազորված մարմնինները կես տարին մեկ իրականացնում են տեղափոխության /վերաբնակման/ թույլտվություն ստացած անձանց վերաբերյալ տեղեկատվության փոխանակում: 
 
Հոդված 4
 
Տեղափոխության /վերաբնակման/ թույլտվությունը փաստաթուղթ է, որն ընդունվում է երկու պետությունների տարածքներում պաշտոնատար անձնաց, պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև իրավաբանական անձանց կողմից` անկախ նրանց կազմակերպչաիրավական կարգավիճակից: 
 
Հոդված 5
 
Լիազորված մարմնիններն տեղափոխության /վերաբնակման/ թույլտվություն տալու հետ կապված միմյանց միջև ֆինանսական հաշվարկներ չեն կատարում:
 
Հոդված 6
 
Տեղափոխության /վերաբնակման/ թույլտվություն ստացած անձն ունի Համաձայնագրով նախատեսված իրավունքներ և արտոնություններ: 
 
Հոդված 7
 
1. Համաձայնագրի կատարման հետ կապված և սույն Արձանագրությամբ չնախատեսված վիճահարույց հարցերը լուծվում են լիազորված մարմնինների կողմից խորհրդակցությունների և բանակցությունների ուղիով:
2. Սույն Արձանագրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարվում են լիազորված մարմինների համաձայնությամբ և ձևակերպվում են արձանագրություններով, որոնք հանդիսանում են սույն Արձանագրության անբաժանելի մասերը:
 
Հոդված 8
 
1. Սույն Արձանագրությունը ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից և գործում է ընդհուպ մինչև Համաձայնագրի գործողության դադարեցումը:
2. Համաձայնագրի գործողության դադարեցումից հետո Համաձայնագրի դրույթներին և սույն Արձանագրությանը համապատասխան տրված տեղափոխության /վերաբնակման/ թույլտվությունները մնում են վավեր` նրանց գործողության ամբողջ ժամկետի ընթացքում:
 
Կատարված է Մոսկվա քաղաքում 2003 թ. դեկտեմբերի 19-ին, երկու բնօրինակից, յուրաքանչյուրը հայերեն և ռուսերեն լեզուներով, ընդ որում`
երկու տեքստերն էլ հավասարազոր են: