ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Միջազգային

ՀԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
 
Ընդունող մարմին` ՀՀ Ազգային ժողով    
Ընդունման օր` 15.10.1975
Վավերացման օր` 17.03.2004
Սույն Արձանագրությունը ստորագրած Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները, հաշվի առնելով (ասուհետ` Կոնվենցիա) դրույթները, որը ստորագրման համար բացվել է Փարիզում 1957թ. դեկտեմբերի 13-ին, մասնավորապես դրա 3-րդ և 9-րդ հոդվածները, համարելով, որ ցանկալի է լրացումներ կատարել Կոնվենցիայում` նպատակ ունենալով ամրապնդել մարդկության և անհատների պաշտպանությունը, համաձայնեցին հետևյալի մասին.
 
Գլուխ 1
Հոդված 1
 
Կոնվենցիայի 3-րդ հոդվածի կիրառման նպատակով քաղաքական հանցագործություններ չեն համարվում հետևյալները`
ա) մարդկության դեմ այն հանցագործությունները, որոնք նախատեսված են ՄԱԿ-ի լխավոր ասամբլեայի կողմից 1948թ. դեկտեմբերի 9-ին ընդունված` Ցեղասպանության հանցագործության կանխման և դրա համար պատժելու մասին կոնվենցիայում,
բ) 1949թ. Ժնևի կոնվենցիայի 50-րդ հոդվածում, 1949թ. Ժնևի կոնվենցիայի 51-րդ հոդվածում, 1949թ. Ժնևի կոնվենցիայի 130-րդ հոդվածում և 1949թ. Ժնևի կոնվենցիայի 147-րդ հոդվածում նախատեսված հանցագործությունները,
գ) պատերազմի այն օրենքների բոլոր համեմատելի խախտումները, որոնք գործում են սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելիս, ինչպես նաև պատերազմի այն սովորույթների խախտումները, որոնք այդ ժամանակ գոյություն ունեն և Ժնևի վերոհիշյալ կոնվենցիաների դրույթներով չեն նախատեսվում:
 
Գլուխ 2
Հոդված 2
 
Կոնվենցիայի 9-րդ հոդվածը լրացվում է հետևյալ տեքստով, ընդ որում 9-րդ հոդվածի սկզբնական տեքստը դառնում է առաջին կետ, իսկ ստորև բերվողները, համապատասխանաբար, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետեր.
ՙ2. <
ա) եթե նկատմաբ կայացվել է արդարացման դատավճիռ,
բ) եթե նրա նկատմամբ նշանակված ազատազրկումը կամ այլ պատիժը.
I. ամբողջությամբ ի կատար է ածվել,
II. համաներման կամ ներման պատճառով մասամբ կամ ամբողջությամբ ի կատար չի ածվել,
գ) եթե դատարանը նրան մեղավոր է ճանաչել` առանց պատիժ նշանակելու:
3. Այնուհանդերձ, 2-րդ կետում նշված դեպքերում հանձնմում կարող է թույլատրվել`
ա) եթե դատավճռի կայացման հիմքում ընկած հանցագործությունն ուղղված է եղել Հայցող պետության տարածքում հանրային կարգավիճակ ունեցող անձի, հաստատության կամ այլ օբյեկտի դեմ,
բ) եթե դատավճիռը կայացվել է Հայցող պետության տարածքում հանրային կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ,
գ) եթե դատավճռի կայացման հիմքում ընկած հանցագործությունն ամբողջությամբ կամ մասամբ կատարվել է Հայցող պետության տարածքում կամ նրա տարածք համարվող վայրում:
4. 2-րդ և 3-րդ կետերի դրույթները չեն կանխարգելում ավելի լայն ներպետական դրույթների կիրառումը, որոնք վերաբերում են օտարերկրյա պետության կողմից կայացված դատավճռին առնչվող <> -ի սկզբունքի գործողությանը>>:
 
Գլուխ 3
Հոդված 3
 
1. Սույն Արձանագրությունը ստորագրման համար բաց կլինի Կոնվենցիան ստորագրած Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների համար: Այն պետք է վավերացվի, ընդունվի կամ հաստատվի: Վավերագրերը, ընդունման կամ հաստատման փաստաթղթերը ի պահ են տրվում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին:
2. Արձանագրությունն ուժի մեջ է մտնում վավերագրի, ընդունման կամ հաստատման մասին երրորդ փաստաթղթի ի պահ հանձնելու օրվանից 90 օր հետո:
3. Արձանագրությունն ուժի մեջ է մտնում վավերացնող, ընդունող կամ հաստատող`ստորագրած Պետությունների նկատմամբ վավերագրի, ընդունման կամ հաստատման մասին փաստաթուղթը ի պահ հանձնելու օրվանից 90 օր հետո:
4. Եվրոպայի խորհրդի անդամ պետությունը չի կարող վավերացնել, ընդունել կամ հաստատել սույն Արձանագրությունը, եթե նախկինում կամ զուգահեռաբար չի վավերացրել Կոնվենցիան:
 
Հոդված 4
 
1. Արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո Կոնվենցիային միացած ցանկացած պետություն կարող է միանալ սույն Արձանագրությանը:
2. Այդպիսի միացումը իրականացվելու է Եվրոպայի խորհրդի լխավոր քարտուղարին ի պահ հանձնելով միանալու մասին փաստաթուղթը, որն ուժի մեջ կմտնի ի պահ հանձնելու օրվանից 90 օր հետո:
 
Հոդված 5
 
1. Վավերագիրը, ստորագրելու, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթը ի պահ հանձնելիս ցանկացած Պետություն կարող է մատնանշել այն տարածքը կամ տարածքները, որոնց նկատմամբ կիրառվելու է սույն Արձանագրությունը:
2. Վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելիս կամ դրանից հետո ցանկացած Պետություն կարող է Եվրոպայի խորհրդի լխավոր քարտուղարին ուղղվող հայտարարությամբ սույն Արձանագրության գործողությունը տարածել այդ հայտարարության մեջ նշված ցանկացած այլ տարածքի կամ տարածքների վրա, որոնց միջազգային հարաբերությունների պատասխանատուն ինքն է, և որոնց անունից ինքը իրավասու է հանձնառություններ կատարել:
3. Տարածքի առնչությամբ նախորդ կետի դրույթների համաձայն արվող հայտարարությունից Կողմը կարող է հրաժարվել սույն Արձանագրության 8-րդ հոդվածով սահմանված կարգով:
 
Հոդված 6
 
1. Ցանկացած Պետություն կարող է վավերագիրը, ստորագրելու, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթը ի պահ հանձնելիս հայտարարել, որ իրեն իրավունք է վերապահում չընդունել I կամ II լուխները:
2. Ցանկացած Պայմանավորվող կողմ կարող է հրաժարվել նախորդ կետի համաձայն արված հայտարարությունից` նոր հայտարարություն ուղղելով Եվրոպայի խորհրդի լխավոր քարտուղարին, որն ուժի մեջ է մտնում վերջինիս ստանալու պահից:
3. Սույն Արձանագրության դրույթների նկատմամբ որևէ այլ վերապահում չի կարող արվել:
 
Հոդված 7
 
Եվրոպայի խորհրդի` Քրեական հարցերով եվրոպական կոմիտեին պետք է տեղեկացված լինի սույն Արձանագրության կիրառման մասին և անի այն ամենը, ինչն անհրաժեշտ է դյուրացնել` կիրառման արդյունքում առաջացող դժվարությունները խաղաղ կարգով լուծելու համար:
 
Հոդված 8
 
1. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կարող է իր մասով չեղյալ հայտարարել Արձանագրությունը` այդ մասին ծանուցելով Եվրոպայի խորհրդի լխավոր քարտուղարին:
2. Չեղյալ հայտարարումն ուժի մեջ է մտնում այդպիսի ծանուցումը գլխավոր քարտուղարի կողմից ստանալու օրվանից վեց ամիս հետո:
3. Կոնվենցիայի չեղյալ հայտարարումը ինքնաբերաբար հանգեցնում է Արձանագրության չեղյալ հայտարարմանը:
 
Հոդված 9
 
Եվրոպայի խորհրդի լխավոր քարտուղարը Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին և Կոնվենցիային միացած բոլոր պետություններին կծանուցի`
ա) սույն Արձանագրությունը ստորագրած պետությունների մասին,
բ) վավերագրի, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթը ի պահ հանձնելու մասին,
գ) սույն Արձանագրության 3-րդ հոդվածի համաձայն Արձանագրության ուժի մեջ մտնելու օրվա մասին,
դ) 5-րդ հոդվածի համաձայն ստացված հայտարարությունների և դրանցից հրաժարվելու մասին,
ե) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն ստացված հայտարարությունների մասին,
զ) 6-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն ստացված հայտարարություններից հրաժարվելու մասին,
է) 8-րդ հոդվածի համաձայն ստացված ծանուցումների և չեղյալ հայտարարելն ուժի մեջ մտնելու ժամկետի մասին:
Ի հաստատումն վերոհիշյալի` ներքոստորագրյալները, լինելով պատշաճ կերպով լիազորված, ստորագրեցին սույն Արձանագրությունը:
Կատարված է Ստրասբուրգ քաղաքում 1975 թվականի հոկտեմբերի 15-ին, մեկ օրինակով, անգլերենով և ֆրանսերենով, երկու տեքստերն էլ հավասարազոր են, որոնք կպահվեն Եվրոպայի խորհրդի արխիվներում: Եվրոպայի խորհրդի լխավոր քարտուղարը հաստատված պատճենները կփոխանցի ստորագրած և միացած բոլոր պետություններին: