ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Վ.Եղիազարյանի ելույթը 2010թ. մայիսի 26-28-ը Բուդվայում

ՀՀ-ում Ինտոերպոլի ԱԿԲ-ի պետ, ոստիկանության գնդապետ Վ.Եղիազարյանի ելույթը  2010թ. մայիսի 26-28-ը Բուդվայում (Մոնտենեգրոյի Հանրապետություն) կայացած Ինտերպոլի Եվրոպական տարածաշրջանային 39-րդ կոնֆերանսում  

Հարգարժան նախագահ, հարգելի գործընկերներ
Նախ կուզենայի ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Մոնտենեգրոյի իշխանություններին` առանձնահատուկ ու ջերմ ընդունելության և հյուրընկալության համար:
Ես ընդամենը կարճ կներկայացնեմ 2009թ. նոյեմբերի 3-4-ը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում տեղի  ունեցած ԱՊՀ անդամ երկրների Ինտերպոլի ԱԿԲ-ների պետերի արդեն ավանդական դարձած 4-րդ տարեկան հանդիպումը: Այս անգամ, սակայն, հանդիպումը համընկավ ֆինանսական  ճգնաժամային դժվար ժամանակահատվածի հետ, և հիմնականում դրանով է բացատրվում այն փաստը, որ ԱՊՀ  10 անդամ պետություններից ընդամենը 4-ին հաջողվեց մասնակցել, թեև բոլորն ի սկզբանե մասնակցության պատրաստակամություն էին հայտնել:
Չնայած վերոնշյալ հանգամանքին` խորհրդակցությունը կայացավ, որի ընթացքում քննարկվեցին ԱԿԲ-ների միջև համագործակցության մի շարք կարևոր հարցեր` շեշտը հիմնականում դնելով թրաֆիքինգին վերաբերող խնդիրների վրա, և ընդունվեցին համապատասխան որոշումներ: Հանդիպման ժամանակ, ըստ քննարկվող թեմաների, ելույթներ ունեցան ինչպես  Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի և Հայաստանի ԱԿԲ-ների,   այնպես էլ ՀՀ ոստիկանության շահագրգիռ գերատեսչությունների և միջազգային կազմակերպությունների (UNO, OBSCE, MIM) ներկայացուցիչները: Հանդիպման ժամանակ տեղի ունեցան մտքերի փոխանակումներ,  ինչպես և` խորհրդակցության շրջանակներից դուրս ոչ պաշտոնական բնույթի քննարկումներ, զրույցներ, հանդիպումներ: Խորհրդակցության արդյունքների հիման վրա կազմվեց արձանագրություն, որը տրամադրվել է ձեզ: Կուզենայի ձեր ուշադրությունը հրավիրել սույն  արձանագրության 2-րդ առաջարկության վրա. դիմել Գլխավոր քարտուղարություն թրաֆիքինգի զոհերի վերաբերյալ հատուկ շրջաբերականի կամ տվյալների պահոցի ստեղծման հնարավորությունը քննարկելու համար: Վերոնշյալ առաջարկությունը ներկայացվել է ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակցի կողմից: Այս մասին հայտնել ենք Գլխավոր Քարտուղարությանը, սակայն նրանց դիրքորոշումը դեռևս չունենք:
 
Panel2-4864 Yeghiazaryan4754
 
Մասնակիցներին և հյուրերին հնարավորություն ընձեռվեց ծանոթանալ ՀՀ ոստիկանության ծառայությունների և իրավապահ մարմինների աշխատանքներին, այցելել ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ, ծանոթանալ մեր երկրին և այցելել տեսարժան վայրերը:
Խորհրդաժողովը դրական արձագանքներ ստացավ մեր երկրի իրավապահ և հասարակական լայն շրջանակներում և  լուսաբանվեց  ԶԼՄ-ների կողմից և խթան հանդիսացավ մեր հանրապետությունում և տարածաշրջանում Կազմակերպության վարկանիշը, դերն ու նշանակությունը էլ ավելի բարձրացնելու առումով:
Շնորհակալություն ուշադրության համար: