Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ




Հայաստանի Հանրապետության ոստիկանության (նախկինում` հանրապետության ՆԳՆ) վետերանների խորհուրդը ստեղծվել է Զինված ուժերի, Հայրենական մեծ պատերազմի, աշխատանքի և իրավապահ մարմինների հանրապետական վետերանների խորհրդի 1987 թ. մարտի 5-ի հիմնադիր համագումարի ժամանակ:
ՆԳՆ վետերանների խորհրդի առաջին նախագահ է ընտրվել ներքին ծառայության գնդապետ Էդուարդ Ալեքսանդրի Մնացականյանը, որը եղել է գործին քաջատեղյակ, նվիրված անձնավորություն և շատ բան է արել կազմակերպության կայացման համար:
2003 թ. օգոստոսի 6-ին վետերանների հերթական ժողովի ժամանակ որոշում է կայացվել դուրս գալ հանրապետական խորհրդի կազմից և ստեղծել Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այն ժամանակ` ՆԳՆ) վետերանների ինքնուրույն կազմակերպություն: Ժողովի ընթացքում հաստատվել է նաև կազմակերպության կանոնադրությունը, իսկ նույն թվականի օգոստոսի 29-ին հասարակական կազմակերպությունը ՀՀ արդարադատության նախարարությունում գրանցվել է որպես «Հանրապետության ոստիկանության վետերանների խորհուրդ»:
2007 թվականից վետերանների խորհրդի նախագահը, միաժամանակ հանդիսանում է նաև ՀՀ ոստիկանության պետի խորհրդականը:
2009 թ. վետերանների խորհրդի միջնորդությամբ Երևան քաղաքի և հանրապետության մարզերի ոստիկանության վարչություններում ստեղծվեցին վարչության պետերի օգնականների պաշտոններ, որոնք օժտվեցին վետերանների տարածքային կազմակերպությունների ղեկավարների պարտականություններով: Որոշվեցին նաև վետերանների խորհրդի և ոստիկանության ստորաբաժանումների միջև համագործակցության կարգը, երիտասարդ աշխատակիցների և ոստիկանության ուսումնական հաստատությունների ունկնդիրների շրջանում բարոյահոգեբանական և հայրենասիրական դաստիարակության ձևերը, ինչպես նաև  ոստիկանության հեղինակության և բնակչության շրջանում վստահության բարձրացմանը, իրավախախումների կանխարգելմանը և հանցավորության դեմ պայքարին ուղղված միջոցառումները:
Կազմակերպությունում հաշվառման են վերցված մոտ 8000 մարդ, այդ թվում`
- ՀՀ ոստիկանության վետերան-թոշակառուներ,
- նախկին աշխատակիցների ընտանիքների անդամներ, որոնք կորցրել են կերակրողին,
- Հայրենական մեծ պատերազմի, մարտական գործողությունների, այդ թվում նաև այլ երկրներում, ինչպես նաև պետական սահմանների             պաշտպանության մասնակիցներ,
- վետերան-հաշմանդամներ և այլն:
Կազմակերպության ընդհանուր թիվը, ըստ մարզերի, բաշխված է հետևյալ կերպ`
1.Արագածոտնի մարզ-401
2.Արմավիրի մարզ-496
3.Արարատի մարզ-716
4.Շիրակի  մարզ-761
5.Կոտայքի մարզ -687
6.Վայոց Ձորի մարզ-140
7.Տավուշի մարզ -268
8.Գեղարքունիքի մարզ -399
9.Լոռու մարզ-497
10.Սյունիքի մարզ-189
11.Երևան քաղաք-3446:
Կազմակերպության բարձրագույն ղեկավար մարմինը համարվում է համաժողովը, որը գումարվում է 2 տարին մեկ անգամ:
Համաժողովների միջև ընկած ժամանակահատվածում կազմակերպության գործունեությունը կազմակերպում է վետերանների խորհուրդը, որը ղեկավարում է համաժողովի կողմից 2 տարի ժամանակով ընտրված վետերանների խորհրդի նախագահը:
2012 թ. փետրվարից ՀՀ ոստիկանության վետերանների խորհրդի նախագահն է ՀՀ ոստիկանության պետի խորհրդական, ոստիկանության գնդապետ Գրիգորի Կոնստանտինի Աբովյանը:
Ոստիկանության վետերանների խորհուրդը բաղկացած է 13, իսկ վերահսկիչ հանձնաժողովը` 3 անդամներից:
Կազմակերպության հիմնական նպատակներն են`
1. Մասնակցությունը թոշակառուների, վետերանների, նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև ոստիկանության զոհված                          աշխատակիցների ընտանիքների առջև ծառացած ֆինանսական և սոցիալական խնդիրների լուծմանը, բժշկական և բարոյական                        աջակցությանը,   իրավունքների և օրինական շահերի պաշտպանմանը:
2. Օժանդակություն ոստիկանությանը իրավակարգի պահպանման խնդիրների լուծման և երիտասարդ աշխատակիցների դաստիարակության           ուղղությամբ:
3. Կազմակերպության  առջև դրված նպատակների կատարման ուղղությամբ սերտ համագործակցումը ՀՀ ոստիկանության բոլոր                        աշխատակիցների, պատերազմի և աշխատանքի վետերանների կազմակերպությունների, պետական և հասարակական այլ կառույցների հետ:
Կազմակերպությունն իր առջև դրված խնդիրներին հասնելու համար, կանոնադրության և գործող օրենսդրության համաձայն, լուծում է հետևյալ խնդիրները.
1. Նպաստում է հասարակական կարգի պահպանմանը և ոստիկանության վետերանների ակտիվ մասնակցությանը հանցավորության դեմ               պայքարում:
2. Օգտագործելով զանգվածային լրատվական միջոցները` հոգ է տանում ոստիկանության հեղինակության բարձրացման ուղղությամբ և                 նրա գործունեության շուրջ հասարակական դրական կարծիքի ձևավորմանը:
3. Ոստիկանության աշխատակիցների դաստիարակության  նպատակով մասնակցում է օրինականության և ծառայողական էթիկայի                     նորմերի անվերապահորեն պահպանմանն ուղղված գործընթացին:
4. Մասնակցում է երիտասարդության ռազմա-հայրենասիրական, բարոյական, կուլտուրական դաստիարակության աշխատանքներին,                   վետերանների առողջության ամրապնդման, ինչպես նաև զոհված ոստիկանների հիշատակի հավերժացմանն ուղղված գործունեությանը:
5. Մասնակցում է գործող օրենսդրության կատարելագործման ուղղությամբ առաջարկությունների մշակմանը:
6. Միջոցներ է ձեռնարկում կազմակերպության անդամների և նրանց ընտանիքների սոցիալական և իրավական խնդիրների լուծման,                     ինչպես նաև պետության օրենսդիր և գործադիր մարմիններում նրանց ներկայացնելու ուղղությամբ:
7. Մասնակցում է կարիքավոր վետերանների, հաշմանդամների, թոշակառուների և նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև                   ծառայական պարտականությունները կատարելիս զոհված աշխատակիցների ընտանիքների անդամների բարեգործական, սոցիալական              աջակցության, բնակարանային պայմանների, բժշկական, նյութական և այլնի բարելավման աշխատանքների կյանքի կոչմանը:
8. Կազմակերպում է կապերը հասարակական այլ   կազմակերպությւոնների հետ, ուսումնասիրում նրանց փորձը:
9. Հասարակությանը պարբերաբար տեղեկացնում է իր գործունեության մասին և կանոնադրական խնդիրների համաձայն` իրականացնում     այլ    գործունեություն, որը չի հակասում գործող օրենսդրությանը:
 Կազմակերպությունը տեղակայված է ՀՀ ոստիկանության շենքում: 
Հասցեն` ք. Երևան, 0025, Նալբանդյան 130: