ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ամփոփ տեղեկություններ

Քրեական հետախուզության անցած ուղին
 
Հայաստանի առաջին Հանրապետության ներքին գործերի նախարարությունը ստեղծվել է 1918 թ. հուլիս ամսին: Այն իրականացնում էր ՀՀ տեղական կառավարման մարմինների ղեկավարումն ու հասարակական կարգի պահպանման գործառույթները: 
Այս գործառույթներին համապատասխան՝ նախարարության աշխատակազմում գործել է գրասենյակ` քաղաքային ինքնավարության, վարչակազմի և միլիցիայի, այլազգիների, զինապարտության, բռնագրավումների բաժիններով:
Ներքին գործերի նախարարության կազմում 1918-1920 թթ. քրեական հետախուզության առանձին ստորաբաժանում չի գործել:
Քրեական հանցագործությունների հետախուզման գործառույթներն իրականացվել են անմիջապես քաղաքային և գավառային միլիցիայի վարչությունների ու բաժինների կողմից, իսկ 1920 թ. Ներքին գործերի նախարարությանը ենթակա Երևանի և Ալեքսանդրապոլի քաղաքային միլիցիայի բաժիններում եղել են քրեական բաժանմունքներ` մեկական վարիչներով և երեքական հսկիչներով:
Հայաստանում խորհրդային իշխանության հաստատումից հետո, Խորհրդային Ռուսաստանի օրինակով, ՀԽՍՀ ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի միլիցիայի գլխավոր վարչությանը կից 1921 թ. ապրիլի 8-ին ստեղծվել է քրեական միլիցիա, որը 1921 թ. մայիսի 22-ին վերակառուցվել է վարչության բաժանմունքի, ապա ենթաբաժնի, որն անվանվել է նաև ՀԽՍՀ կենտրոնական հետախուզության:
ՀԽՍՀ ներքին գործերի ժողկոմի 1923 թ. փետրվարի 2-ի հրամանով Միլիցիայի քրեական ենթաբաժինը վերակազմակերպվել է ինքնուրույն բաժնի:
Խորհրդային Հայաստանի քրեական հետախուզության 1-ին ղեկավարները եղել են Հայկազ Կազբեկը, Լև Պիկովսկին և Հովհաննես Դավթյանը:
 
Ներկայումս ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունը ՀՀ ոստիկանության ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանմուներից է, որն օժտված է հետաքննության մարմնի լիազորություններով: 
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության հիմնական խնդիրներն են` հանցագործությունների բացահայտման և կանխման ուղղությամբ օպերատիվ-հետախուզական գործունեության կազմակերպումը, այդ նպատակով ոստիկանության բոլոր ծառայությունների ու ստորաբաժանումների, ինչպես և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ համագործակցության ապահովումը, հետախուզվող հանցագործների և անհայտ կորած անձանց հայտնաբերումը, չճանաչված դիակների ինքնության պարզաբանումը և այլն:
Քրեական հետախուզության գլխավոր վարչությունն իրականացնում է հետևյալ հիմնական գործառույթները` 
-սահմանում է հսկողություն քրեական հետախուզության ստորաբաժանումների ծառայողների կատարողական կարգապահության և օրենսդրության պահպանման ուղղությամբ, 
-կազմակերպում է քրեական հետախուզության ծառայությունների գործունեության արդյունքների, հանցավորության պատճառների, դրանց կատարմանը նպաստող պայմանների վերաբերյալ տեղեկությունների հավաքում, համակարգում, վերլուծություն և այլն: