Պաշտոնական Ընտրություններ Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Գործող օրենսդրություն Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Հայտարարվել է հետախուզում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Խարդախություն Այլ հանցագործություններ Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Հետախուզվողի հայտնաբերում Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ապօրինի ծառահատում Յուրացում կամ վատնում Շորթում ԱՄՏ-ի փախցնել Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Թունավորում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Հրդեհ Մաքսանենգություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Կավատություն Պայթյուն և վթար Որսագողություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Կաշառակերություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում
Հետախուզվում են Վտանգավոր հանցագործ Անհայտ կորած Ինքնությունը չպարզված անձինք

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ




ՎԼԱԴԻՄԻՐ ՍԵՐԳԵՅԻ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Գեներալ-լեյտենանտ


Կենսագրական տվյալներ
 

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

Ծնվել է 1958 թ. սեպտեմբերի 9-ին, էստոնիայի ՍՍՀ Տալլին քաղաքում։ Ավարտել  է ԽՍՀՄ ՆԳՆ   բարձագույն  քննչական դպրոցը՝ իրավաբանի որակավորմամբ։

1976-1978 թթ. ծառայել է Խորհրդային բանակում։

1982-1985 թթ. ծառայել է Երևանի ՆԳ վարչությունում, որպես քրեական հետախուզության բաժնի օպերատիվ-հետախուզական խմբի կրտսեր տեսուչ, ապա՝ ՊՊԾ միլիցիայի գնդի միլիցիոներ։

1985-1989 թթ.՝ ուսանել է ԽՍՀՄ ՆԳՆ բարձագույն քննչական դպրոցում, որն ավարտել է գերազանցությամբ։

1989-1992 թթ.՝ Երևանի Լենինյան ՆԳ բաժնի քննչական բաժանմունքի քննիչ։

1992-1992 թթ.՝ ՀՀ ՆԳ նախարարի օգնական, հատուկ հանձնարարությունների գծով օգնական, Կոտայքի և Աբովյանի ՆԳ բաժնի պետ։

1992–1993 թթ.՝ ՀՀ ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնակատար։

1993–1995 թթ.՝ Սևանի, այնուհետև էջմիածնի, Արմավիրի տարածքային ՆԳ վարչության պետ։

1995 թ.` այլ  աշխատանքի անցնելու կապակցությամբ  ազատվել  է ՆԳՆ համակարգից։

1995–1997 թթ.՝ ՀՀ զինվորական դատախազի առաջին տեղակալ, ապա ՀՀ զինվորական դատախազի պարտականությունների ժամանակավոր կատարող։

1997–2010 թթ.՝ զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի պաշտոնը։

 ՀՀ Նախագահի 2001 թ. օգոստոսի 16-ի հրամանագրով շնորհվել է գեներալ-մայորի կոչում։

2010-2011 թթ. զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը։

ՀՀ Նախագահի 2011 թ. սեպտեմբերի 3-ի հրամանագրով շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում։

ՀՀ Նախագահի 2011 թ. նոյեմբերի 1-ի  հրամանագրով նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի պաշտոնին։

1992-1995 թթ.՝ ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։

Պարգևատրվել է՝

ՀՀ Նախագահի հրամանագրերով.

  • 1998 թ.՝ «Արիության մեդալ»-ով,
  • 2006 թ.՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով,
  • 2009 թ.՝ «Վարդան Մամիկոնյան» շքանշանով։
  • 2000 թ.՝ ՀՀ Ազգային ժողովի պատվոգրով։ 


ՀՀ պաշտպանության նախարարի հրամաններով. 

  • 1997 թ.՝ «Հ. Բաղրամյանի 100-ամյա հոբելյանի» հուշամեդալով,
  • 2002 թ.՝ «Դրաստամատ Կանայան» մեդալով,
  • 2003 թ.՝ «Վազգեն Սարգսյան» մեդալով,
  • 2006 թ.՝ «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի մեդալով,
  • 2009 թ. «Գարեգին Նժդեհ» մեդալով,
  • 2010 թ.՝ «Անբասիր ծառայության համար» 2-րդ աստիճանի մեդալով,
  • «Անդրանիկ Օզանյան» մեդալով,
  • 2012 թ.՝ «ՀՀ ԶՈԻ-20 տարի» հոբելյանական մեդալով:


Հասարակական կազմակերպությունների կողմից տրված մի շարք մեդալներով և այլ պարգևներով։

 Ամուսնացած է, ունի չորս երեխա, վեց թոռ։