ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 27-ից 30-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 27-ից 30-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 123 դեպք, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ խարդախության` 25, մարմնական վնասվածք հասցնելու՝ 24, անձնական ունեցվածքի գողության՝ 21, ծեծի` 9, սպանության սպառնալիքի և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 4-ական, բնակարանային գողության ու յուրացման կամ վատնման՝ 3-ական, անձի առևանգման, ավտոմեքենա փախցնելու, թմրամիջոցի հայտնաբերման, կաշառակերության և անառակաբարո գործողություններ կատարելու՝ 2-ական, ավազակային հարձակման, խուլիգանության, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, գույքի դիտավորությամբ ոչնչացման, ապօրինի ծառահատման, սառը զենք կրելու, ինքնիրավչության, մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու, ալիմենտ վճարելուց խուսափելու, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու ու անձնական կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու կամ տարածելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 12 հետախուզվող, կամավոր ներկայացել է՝ 5-ը:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման՝ 6 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 5, մարմնական վնասվածք հասցնելու, բնակարանային գողության, ճանապարհատրանսպորտային պատահարի և խարդախության՝ 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 53 պատահար, ինչի հետևանքով 6 մարդ զոհվել է, 80-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: