ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնում

Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 11-ին, ժամը 13.00-ին, 1967 թ. ծնված Բենիամին Հ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, մեկփողանի կարճեցված փողով ողորկափող հրացան, «ՈՒԶՌԳՄ» տիպի նռնակի 2 պայթուցիչ, 7.62 մմ տրամաչափի՝ 19, 5.45 մմ տրամաչափի 94 ինքնաձիգի փամփուշտ և 5.6 մմ տրամաչափի «ՏՕԶ-8» համար նախատեսված 6 փամփուշտ:
 
***
 
Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 11-ին, ժամը 16.20-ին, 1978 թ. ծնված Ալեքսան Ս.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի պահունակ՝ լիցքավորված 27 փամփուշտով:
 
***
 
Ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 11-ին, ժամը 15.10-ին, 1981 թ. ծնված Արման Հ.-ն կամավոր հանձնել է  «ԻԺ-18Ե» մոդելի 12 մմ տրամաչափի, որսորդական, ողորկափող մեկփողանի հրացան:
 
***
 
Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 11-ին, ժամը 17.00-ին, 1972 թ. ծնված Արթուր Ա.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի՝ 13, ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի՝ 6, գնդացիրի 7.62 մմ տրամաչափի 6 փամփուշտ, «Ֆ-1» տիպի նռնակ՝ առանց պայթուցիչի, նռնակի պայթուցիչ:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: