ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Քաղաքացիները ոստիկանության հորդորին գիտակցումով են մոտենում

Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1978 թ. ծնված Անաստաս Ի.-ն կամավոր հանձնել է 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի 51 փամփուշտ և ինքնաձիգի դատարկ պահունակ, իսկ 1968 թ. ծնված Միլիտոն Հ.-ն՝ 12.7 մմ տրամաչափի` 1, 5.45 մմ տրամաչափի` 13, 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի 4 և 7.62 մմ տրամաչափի գնդացրի 33 փամփուշտ:

***
Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1966 թ. ծնված Տախիր Մ.-ն կամավոր հանձնել է 5.6 մմ տրամաչափի փամփուշտ կրակող ինքնաշեն սարք և նույն տրամաչափի 2 փամփուշտ:

***
Ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1969 թ. ծնված Ռուբեն Մ.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն ատրճանակ, ատրճանակի զարկանաձգանային մեխանիզմի 3 դետալ, «Ջի-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, և «ԱԿ» տիպի ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 120 փամփուշտ:

***
Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1979 թ. ծնված Սամվել Վ.-ն կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի 2 նռնակ` առանց պայթուցիչի, և 7.62 մմ տրամաչափի 79 փամփուշտ` շղթայով:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: