ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանության և ավազակային հարձակման մեղադրանքներով 20 տարի հետախուզման մեջ գտնվողը ձերբակալված է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանության և ավազակային հարձակման մեղադրանքներով 20 տարի հետախուզման մեջ գտնվողը ձերբակալված է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Օրերս Ռուսաստանի Դաշնության Նովոկուզնեցկ քաղաքում հայտնաբերվել ու ձերբակալվել է արդեն 20 տարի ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվող Գեորգի Սաֆարյանը:
Դեպքը, որի համար նա հետախուզվում էր, տեղի էր ունեցել 1995 թվականի հունվարի 26-ին: Նախապես հանցավոր համաձայնության գալով, չորս ընկեր գնացել էին Մայրաքաղաքի Կոմիտասի պողոտա: Այստեղ բնակվում էր Իրանի Իսլամական Հանրապետության ազգությամբ հայ մի քաղաքացի` Հայկ Աբրահամյանը, որի հետ ընկերները մտերմություն էին հաստատել դեռևս 94 թվականին: Տեղեկացել էին, որ Իրանից վերադարձել է մեծ գումարով և նպատակ ունի ասֆալտի գործարան կառուցել:
Երեկոյան ութն անց կեսին ընկերներից մեկը մնում է շենքի մոտ, մյուս երեքը մտնում են տուն: Հայկի բաժակում գարեջրին խառնած թույն կար. հենց այդպես էին որոշել սպանել: Բայց գյուղինստիտուտի ուսանող Գեորգի Սաֆարյանի բերած թույնը միայն քնեցրել էր Հայկին: Տղաները գործի էին դրել պահեստային տարբերակը` երկուսը բռնել էին Հայկին, իսկ Գեորգին, իր հետ բերած մետաղալարով խեղդամահ էր արել նրան: Տնից հափշտակելով միայն թանկարժեք իրեր` հանցախումբը հեռացել էր:
Հանցագործությունը բացահայտվել էր օրեր անց, գործին առնչվող երկու հոգի հենց նույն թվականին արդեն կանգնել են դատարանի առաջ, երրորդը` հայտնաբերվել ու դատապարտվել է 1997 թվականին, իսկ Գեորգի Սաֆարյանի հետախուզական գործը, ըստ բնակության վայրի, հանձնարարվել էր ոստիկանության Նոր Նորքի բաժնին:
Նույն` 95 թվականի մայիսի 30-ին նրա նկատմամբ հայտարարվել էր միջպետական, իսկ 99 թվականի նոյեմբերի 30-ին` միջազգային հետախուզում: Եվ ահա, 2014 թվականի հունվարին Նոր Նորքի քրեական հետախույզները ստանում են օպերատիվ տեղեկություն, որ Գեորգի Սաֆարյանն ուրիշի անվան տակ բնակություն է հաստատել Ռուսաստանի Դաշնության Նովոկուզնեցկ քաղաքում: Հայաստանում ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի միջոցով հարցում է ուղարկվում Նովոկուզնեցկի ոստիկանություն: Նովոկուզնեցկից ստացվում են Արմեն Առաքելյան տվյալներով անձի լուսանկարներն ու մատնահետքերը, և գործի է անցնում Հայաստանի ոստիկանության փորձաքրեագիտական վարչությունը: Կատարված նույնականացումները կասկածի տեղ չէին թողնում:
Ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանության և ավազակային հարձակման մեղադրանքներով 20 տարի հետախուզման մեջ գտնվող Գեորգի Սաֆարյանը ձերբակալվում է: Այժմ ձեռնարկվում են միջոցառումներ նրա էքստրադիցիայի հարցը լուծելու ուղղությամբ:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: