ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

12.04.2018 14:58 ՃՏ պատահարներ
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Ապրիլի 11-ին, ժամը 16.00-ին, «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Չարենցի փողոցի թիվ 56 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 17-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 11-ին, ժամը 13.50-ին, Երևանի Արմենակյան փողոցի թիվ 34 հասցեի դիմաց իրար են բախվել «Հունդայի» մակնիշի ավտոմեքենա և «ՊԱԶ-3201» մակնիշի ավտոբուս:
Ավտոբուսի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 11-ին, ժամը 2.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 2 հասցեի մոտ բախվել է մայթեզրի բետոնե պատին. վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 11-ին, ժամը 6.30-ին, «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 25 հասցեի դիմաց բախվել է կայանած «ՄԱՆ» մակնիշի բեռնատարին:
«Նիսան Տիդա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 8-ին, ժամը 1.00-ին, Երևանի Պռոշյան և Այգեձորի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» և «ԲԻԴ» մակնիշի ավտոմեքենաներ:
Ապրիլի 10-ին, ժամը 15.10-ին, «ԲԻԴ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 11-ին, ժամը 16.00-ին, Երևանի Ավետիսյան և Փափազյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ:
«Նիսան»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 11-ին, ժամը 14.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 89-րդ կմ-ին բախվել է բետոնե արգելապատնեշին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 11-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Մասիս-Դիմիտրով ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Մերսեդես Ց» մակնիշի ավտոմեքենաներ, վերջինս էլ բախվել է «ՄՏԶ-82» մակնիշի տրակտորին:
«Մերսեդես Ց»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 12-ին, ժամը 2.05-ին, «ԶԻԼ ՄՄԶ-554Մ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի Կենտրոնական փողոցի թիվ 27 տան մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել նշված հասցեի ավտոտնակի դարպասները և հարվածել այնտեղ կայանված «Մերսեդես-Բենս Ե320»-ին:
Բեռնատարի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 11-ին, ժամը 21.20-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 9-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 11-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «Մերսեդես Վիտո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյանի Է.Պետրոսյան փողոցում վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 11-ին, ժամը 22.55-ի սահմաններում, «ՈւԱԶ-469» մակնիշի ավտոմեքենան Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովա փողոցում բախվել է ճամփեզրի պատին և կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: