ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

30.10.2017 17:05 ՃՏ պատահարներ
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Հոկտեմբերի 29-ին, ժամը 19.15-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գայի պողոտայի և Նանսենի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 17 և 18 տարեկան երկու երիտասարդի, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 29-ին, ժամը 23.00-ին, Երևանի Զ.Սարկավագի և Ծարավ Աղբյուրի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Շևրոլե» մակնիշի ավտոմեքենաներ:
«Շևրոլե»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 29-ին, ժամը 9.00-ի սահմաններում, «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Այգեպատ-Քաղցրաշեն գյուղամիջյան ճանապարհի 2-րդ կմ-ին կողաշրջվել է. ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 29-ին, ժամը 10.50-ին, «ԶԻԼ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վարորդը Արմավիր քաղաքի «Կապույտ կամուրջ» կոչվող գազալցակայանի տարածքում վրաերթի է ենթարկել 54-ամյա տղամարդու և մարմնական վնասվածքներով տեխափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 29-ին, ժամը 19.20-ին սահմաններում, Արմավիր-Հացիկ ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21011» մակնիշի երկու ավտոմեքենա:
Վարորդները և մեկ ուղևոր մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 30-ին, ժամը 00.30-ի սահմաններում, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 56-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 60-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Վարորդը կամավոր ներկայացել է բաժին:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 29-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան Կոտայքի մարզի Արամուս գյուղի Տիգրանաձորի խճուղում բախվել է բետոնե արգելապատնեշի:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 29-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Գյումրիի Մուսայելյան փողոցի թիվ 81/5 հասցեի դիմաց իրար են բախվել «Մերսեդես Բենս» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 28-ին, ժամը 14.20-ին, «Կիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հալաբյան փողոցի թիվ 44 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 28-ին, ժամը 22.30-ին, Երևանի Սիլիկյան թաղամասի 4-րդ և 9-րդ փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 28-ին, ժամը 20.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Բագրատունյաց և Չեխովի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 28-ին, ժամը 14.00-ին, «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 1 հասցեի մոտ բախվել է կայանված «Օպել»-ին, հետո բախվել է մեկ այլ «Օպել»-ի, որն էլ, առաջ գնալով, վրաերթի է ենթարկել 16-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 28-ին, ժամը 7.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Բ.Մուրադյան փողոցում բախվել է երկաթե սյանը. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 28-ին, ժամը 8.00-ին, Երևանի Աճառյան փողոցի թիվ 2 հասցեի մոտ իրար են բախվել «ԶԻԼ», «ՎԱԶ-2121» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Տոյոտա»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 28-ին, ժամը 7.00-ի սահմաններում, «ԳԱԶել» մակնիշի բեռնատար ավտոմեքենան Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 56-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել հողաթմբին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 28-ին, ժամը 8.00-ի սահմաններում, Երասխ-Երևան ճանապարհի 32-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 12.20-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ ստուգման նպատակով իրենց մոտ է ընդունվել 41-ամյա քաղաքացուհի և հայտնել է, որ նշված ավտովթարի ժամանակ գտնվել է «Օպել»-ի սրահում:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 28-ին, ժամը 21.30-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատի Օգոստոսի 23-ի փողոցում վրաերթի է ենթարկել 21-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 28-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Արարատի մարզի Ազատավան գյուղի Արտաշատյան խճուղու և Կամոյի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Օպել Վեկտրա» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել Աստրա»-ի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 28-ին, ժամը 12.55-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 23-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2104», «ՎԱԶ-2107» և «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2107»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 17.50-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նշված վթարի հետևանքով մարմնական վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել նաև «ՎԱԶ-2104»-ի վարորդը:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 28-ին, ժամը 8.45-ի սահմաններում, «ՋԻՊ Չերոկի» մակնիշի ավտոմեքենան Երևան-Իջևան ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել աջակողմյան ձորակը. ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 28-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Հանքավան-Հրազդան ճանապարհի խաչմերուկում իրար են բախվել «Սեատ Տոլեդո» և «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Սեատ Տոլեդո»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 29-ին, ժամը 1.35-ին, «Մերսեդես»-ը Երևան-Սևան ճանապարհի 46-րդ կմ-ին բախվել է «ԴՍՖ» մակնիշի բեռնատարի կիսակցորդի հետնամասին:
«Մերսեդես»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 28-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Երևան-Աշտարակ ճանապարհի 6-րդ կմ-ին «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-21099»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 28-ին, ժամը 17.10-ի սահմաններում, Գյումրիի Երևանյան խճուղու թիվ 131 հասցեի դիմաց իրար են բախվել «Մերսեդես» և «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 28-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 363-րդ կմ-ին «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան բախվել «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի:
«Մերսեդես-Բենց»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: